ԱԱԾ-ն Մանվել Գրիգորյանի տանը այլ բան էր փնտրում. ուշագրավ մանրամասներ. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ԱԱԾ-ի կողմից օպերացիան, որն իրականացվեց Մանվել Գրիգորյանի «պանսիոնատում», պետք է հայտնաբերեր զենք-զինամթերք, բայց առաջին հերթին՝ ոսկու «սլիտկաներ»՝ բավականին մեծ քանակությամբ, ինչի մասին եղել է «նավոդկա», սակայն գտան բոլորովին այլ բան՝ ապրիլյան պատերազմի ժամանակ Արցախ ուղարկված օգնությունը։

ԱԱԾ աշխատակիցները փնտրել են, հետո տունը նայողներին ասել՝ որտե՞ղ հով տեղ կա, մի քիչ նստենք, բացել են այդ դուռը, անվտանգության աշխատակիցները նստել են «տուշոնկայի արկղի վրա», արկղերից մեկն ընկել է, եւ «բավականին հետաքրքիր պատկեր» է բացահայտվել՝ ասաց մեր աղբյուրը։

«Մանվելը հեռախոսով խոսելիս ասել է, որ հասկանում է՝ Նազիկին էլ կվերցնեն, ասել է, որ իրեն ԱԱԾ աշխատակիցները լավ են վերաբերվում, դեղերը ժամանակին տալիս են։ Հետաքրքրվել է, թե ով իր մասին ինչ է ասել, ինչպես են քվեարկել ԱԺ-ում, մտերիմներին խնդրել է՝ Նազիկի ձերբակալության դեպքում խոսք տան, որ էրեխեքին տիրություն կանեն»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Մանվելին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությանը «դեմ» քվեարկողներից մեկն էլ Սեյրան Սարոյանն է, թեեւ «կամերաների» առաջ ինչ ասես՝ չասաց Մանվելին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով