Սպանության գործով Ալավերդցի Վահագնից կաշառք ստանալու մեջ մեղադրվող քննչականի պետը նորից կկալանավորվի

Կամո Փիրուզյանի սպանության գործով «Ալավերդցի Վահագն» անունով հայտնի Վահագն Աբգարյանից կաշառք ստանալու մեջ մեղադրվող Լոռու մարզի քննչական վարչության նախկին պետ Թաթուլ Շուշանյանը Վերաքննիչ դատարանի այսօրվա որոշմամբ դարձյալ կալանավորվի: Այս մասին «Հետք»-ին ասաց Փիրուզյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Երվանդ Վարոսյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 30-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանի որոշմամբ մինչ այդ կալանքի տակ գտնված Շուշանյանը գրավի դիմաց ազատ էր արձակվել:

Դատարանի այս որոշումը բողոքարկվել էր Դատախազության և Փիրուզյանի իրավահաջորդի ներկայացուցչի կողմից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք, որ 2017 թվականի հունիսի 13-ին Ալավերդի քաղաքում սպանվել է Կամո Փիրուզյանը: Դատախազության տարածած հաղորդագրության համաձայն՝ 1991թվականին ծնված Վլադիմիր Դավթյանը Կամո Փիրուզյանին սպանելու դիտավորությամբ իր մոտ ապօրինի պահվող «Մակարով» տեսակի ատրճանակից 8 անգամ կրակել է Փիրուզյանի մարմնի տարբեր մասերին, որի հետևանքով վերջինս ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է: Նույն օրը Վլադիմիր Դավթյանը ձերբակալվել, ապա կալանավորվել է: 2017թ. սեպտեմբերի 15-ին քրեական գործի նախաքննությունն ավարատվել է, և գործն ուղարկվել Դատախազություն: Քրեական գործի նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող՝ Լոռու մարզի դատախազի տեղակալի կողմից որոշում է կայացվել լրացուցիչ քննություն կատարելու համար քրեական գործը քննիչին վերադարձնելու մասին՝ նկատի ունենալով, որ նախաքննության մարմնի կողմից կատարվել է թերի քննություն:

Գործն ուղարկվել է Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչություն: Ազգային անվտանգության ծառայության կատարած օպերատիվ հետախուզական աշխատանքների, ինչպես նաև Քննչական կոմիտեի իրականացրած քննչական գործողությունների արդյունքում տվյալներն են ձեռք բերվել, որ Վլադիմիր Դավթյանը հանդիսանում է Վահագն Աբգարյանի կողմից ստեղծված և ղեկավարվող հանցավոր համագործակցության անդամ և Կամո Փիրուզյանի սպանությունը կատարել է վերջինիս պատվերով:

Ձեռք բերված տվյալների հիման վրա Աբգարյանի կողմից հանցավոր համագործակցություն ստեղծելու և ղեկավարելու փաստի առթիվ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում 2017թ. դեկտեմբերի 29-ին հարուցվել է քրեական գործ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

2018 թվականի հունվարի 18-ին Երևան քաղաքի իր վարձակալած բնակարանից բերման է ենթարկվել Վահագն Աբգարյանը, ով հանցավոր համագործակցություն ստեղծելու, ղեկավարելու, Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու կասկածանքով ձերբակալվել, ապա կալանավորվել է:

Վահագն Աբգարյանի կողմից հանցավոր համագործակցություն ստեղծելու և ղեկավարելու, հանցավոր համագործակցության անդամ Վլադիմիր Դավթյանի կողմից Վահագն Աբգարյանի պատվերով Կամո Փիրուզյանին սպանելու փաստերի առթիվ Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում քրեական գործի քննության ընթացքում ձեռք են բերվել տվյալներ այն մասին, որ Վահագն Աբգարյանը Լոռու մարզի քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք՝ Կամո Փիրուզյանի սպանության գործով իր և իր ղեկավարած հանցավոր համագործակցության օգտին գործողություններ կատարելու կամ որոշակի գործողություններ կատարելուց ձեռնպահ մնալու համար:

Մասնավորապես՝ Վլադիմիր Դավթյանի օգտին ապօրինի գործողություններ կատարելը, ըստ գործի նյութերի, եղել է այն, որ ի սկզբանե նախաքննության ընթացքում վերջինիս մեղմ հոդվածով՝ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով է մեղադրանք առաջադրվել (մեկ ուրիշին դիտավորյալ կյանքից զրկելը), մինչդեռ իրականում, ըստ գործի նյութերի, Դավթյանին պետք է մեղադրանք առաջադրվեր Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պատվերով սպանությունը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, շահադիտական դրդումներով: Առաջին դեպքում օրենքը նախատեսվում է պատիժ՝ առավելագույնը 8 տարի ժամկետով, իսկ երկրորդ դեպքում նախատեսվում է ընդհուպ ցմահ ազատազրկում:

Նյութի աղբյուր ՝ Հետք.am

Լուսանկարը՝ «Ֆեյսբուք»-ի՝ Թաթուլ Շուշանյանի էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով