164 դպրոցից գեներալ Մանվելի կենդանիներին․ ՊՆ-ն շնորհակալություն է հայտնել դպրոցի տնօրենին

Ազգային անվտանգության ծառայության հրապարակած տեսանյութում տեսանելի էին Երևանի Նվեր Սաֆարյանի անվան 164 դպրոցի աշակերտների կողմից գրված նամակները՝ «Հայ զինվորին»։ Դրանք կցված էին զինվորների համար նախատեսված օգնության արկղերին, որոնք, սակայն, առաջնագծի փոխարեն հայտնվել էին ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի ամառանոցում։

«Հետքը» 164 դպրոցի ֆեյսբուքյան էջում 2016թ-ի ապրիլի 25-ին հրապարակված լուսանկարների միջոցով ներկայացնում է պատմությունը, թե ինչպես են երեխաները հավաքել օգնությունը, գրել նամակներն ու ուղարկել դրանք «առաջնագիծ»։

Պաշտպանության նախարարությունից դպրոցի տնօրեն Արմինե Ներսիսյանին շնորհակալություն են հայտնել՝ գեներալ Մանվելին ուղարկած օգնության համար։ Շնորհակալություն հայտնողը գեներալ Վարդան Ավետիսյաննէ։ 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Շնորհակալական նամակում Արմինե Ներսիսյանի անվան առաջին տառի մեջ ՊՆ-ն վրիպակ է թույլ տվել և Ա․-ի փոխարեն գրել է Ն․։  

 

Նյութի Աղբյուր՝  Հետք.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով