Աշխարհի արդյունաբերական յոթ խոշոր երկրների խմբի՝ Մեծ Յոթնյակի ղեկավարները շաբաթ օրը Կանադակի Քվեբեկում գումարված գագաթնաժողովի ավարտին մի հաղորդագրությամբ հաստատեցին այդ խմբի անդամների միջև գտարաձայնության գոյության փաստը:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Մեծ Յոթնյակի անդամ բոլոր երկրների՝ Գերմանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Բրիտանիայի ու Կանադայի ղեկավարների կողմից ստորագրված հաղորդագրության մեջ ընդգծվել է, որ անդամները չկարողացան կլիմայական հարցերի շուրջ որևէ պայմանավորվածություն ձեռք բերել:
Մեծ Յոթնյակի անդամ երկրների ղեկավարներն այս հաղորդագրության մեջ դատապարտել են ազատ առևտրին հակադրվող «հովանավորչություն»-ը և խոստացել են շարունակել այդ քաղաքականության դեմ պայքարը:
Հաղորդագրության այս կետն ակնարկում է պողպատի ու ալյումինի ներկրման համար մաքսատուրք սահմանելու ԱՄՆ կառավարության վերջին քայլին, որն արժանացել է մյուս երկրների բողոքին:
Հաղորդագրության մեջ Մեծ Յոթնյակի անդամ երկրներն ընդգծել են Իրանի միջուկային ծրագրի խաղաղասիրական բնույթի անհրաժեշտությունը:
Այդ ընդգծումը կատարվել է այն պայմաններում, երբ Իրանն անգամներ հայտարարել է, որ իր միջուկային աշխատանքները խաղաղասիրական են և մնալու են այդպիսին:
ԱԷՄԳ-ն նույնպես անգամներ հաստատել է Իրանի միջուկային աշխատանքների խաղաղասիրական բնույթը:
Ի դեպ, Վաշինգտոնի գործադրած ճնշման պատճառով հաղորդագրության մեջ որևէ անդրադարձ չի կատարվել ԱՄՆ-ի կողմից ՀԳՀԾ-ի ոտնահարմանը:
Այս հաղորդագրության մեջ Մեծ Յոթնյակը նաև ընդգծել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների գործադրումը շարունակվելու անհրաժեշտությունը:
Մեծ Յոթնյակի ղեկավարները Մոսկվայից պահանջել են վերջ տալ այն ինչին, որը նրանք «ժողովրդավարության ոտնահարում» են անվանել:
Parstoday