«ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի»-ի գործով նախաքննության ընթացքում պետական բյուջե է վերականգնվել 800 միլիոն դրամ. ՊԵԿ

Tert.am: «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ-ի դեմ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակում կատարված նախաքննության ընթացքում պետական բյուջե է վերականգնվել 800 միլիոն դրամ, տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին:

Քրեական գործը հարուցվել է 2018 թվականի մայիսի 2-ին և հունիսի 18-ին ընկերության կողմից անվճարունակության հատկանիշներ կանխամտածված ստեղծելու և հարկն առանձնապես խոշոր չափերով չվճարելու նպատակով՝ օրենքով սահմանված հաշվարկներում ակնհայտ կեղծ տվյալ մտցնելու դեպքի առթիվ` ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ և 205-րդ հոդվածների 2-րդ մասի հատկանիշներով:

Հիշեցնենք, որ նախաքննության ընթացքում պարզվել էր, որ «Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ-ն, իրականացնելով բազմաֆունկցիոնալ շենքի կառուցապատում, 2013-2017թթ. իրականացրած գործունեության ընթացքում պետական բյուջե է վճարել ընդամենը 3 միլիոն 527 հազար դրամ, այն դեպքում, երբ պետության նկատմամբ ընկերության ներկայացրած հաշվետվություններով առաջացրել է շուրջ 147 միլիոն դրամի հարկային պարտավորություն, սակայն դրանք չի վճարել և ընկերությանը տարել է սնանկացման:

Բացի այդ, պարզվել էր, որ «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ-ն իր գործունեության մասին հարկային մարմիններին 2016թ. 1-ին եռամսյակի վերաբերյալ ներկայացրած ԱԱՀ-ի հաշվարկում շուրջ 140 միլիոն դրամի չափով ԱԱՀ-ի գումար է թաքցրել:

Ընկերության կողմից պետությանը պատճառված վնասը նախնական հաշվարկով կազմում էր մոտ 300 միլիոն դրամ, որը հստակեցնելու, ինչպես նաև լրացուցիչ հարկային պարտավորությունների չափը պարզելու ուղղությամբ կատարվել են որոշ քննչական և դատավարական գործողություններ:

ՀՀ Սահմանդրության 21-րդ հոդվածի համաձայն` հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին

25.05.2020

«Ստիպված եմ հերթական անգամ հիասթափեցնել Ռուբեն Հայրապետյանին մեղավոր կարգողներին…».Ամրամ Մակինյան

22.05.2020

Սերժ Ազատի Սարգսյանի մասնակցությամբ կայանալիք դատական նիստը կհետաձգվի.Ամրան Մակինյան

20.05.2020

Վաղ առավոտյան սպեցնազն անցել է գործի. Սյունիքում տեղի են ունենում զանգվածային ձերբակալություններ.«Փաստինֆո»

24.05.2020

«Դա ոչ թե Միքայել, այլ Լարիսա Մինասյանն է եղել».Նարեկ Մալյան

23.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով