Իրանը ցանկանում է ամրապնդել Իրաքի քրիստոնյաների հետ հարաբերությունները

Իրաքում Իրանի դեսպանը շաբաթ օրն բաբելի քաղդեացի քրիստոնյաներին և Իրաքի ու աշխարհի ասորիներին հղած ուղերձում ասաց. «ԻԻՀ-ն ցանկանում է ամրապնդել Իրաքի քրիստոնյաների հետ հարաբերությունները»:

Իրաքում Իրանի դեսպան Իռաջ Մասջեդին շաբաթ օրը Իրաքի Արքեպիսկոպոս Ռաֆայել Սաքո Լուիս Ա-ին կարդինալի աստիճան շնորհվելու կապակցությամբ հղած ուղերձում հույս հայտնեց, որ Իրաքում անվտանգության հաստատմաբ բոլոր քաղաքացիներն իրար կողքի խաղաղ կյանք կվարեն:

Իրաքում Իրանի դեսպանն անդրադառնալով Իրանի քրիստոնյա և ասորի համայնքի հետ ԻԻՀ ժողովրդի և պատասխանատուների անկեղծ հարաբերության ընդգծեց Իրաքի քրիստոնյա համայնքի հետ կապերը ամրապնդելու Իրանի ցանկության մասին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Պապից հետո կարդինալը համարվում է կաթոլիկ եկեղեցու կրոնական ամենաբարձր աստիճանը, որի գլխավոր պարտկանություններից մեկը Պապի ընտրությունն է.,-հայտարարել է Իռաջ Մասջեդին ընդգծելով, որ երկխոսության մշակույթն աշխարհում ու տարածաշրջանում լարվածության ու ճգնաժամի մեղմացման հող է նախապատրաստում:

Քաղդեացի և ասորի քրիստոնյաները Իրաքի կրոնական փոքրամասնություններից են, որոնց բնակչության թիվը շուրջ 500 հազար հոգի է գնահատվում: Դա ի տես այն բանի, որ մինչև 2003 թվականին ԱՄՆ-ի կողմից Իրաքի բռնազավթումն ու այդ երկրում բախումներ սկսվելն Իրաքում քրիստոնյաների թիվը շուրջ 2 միլիոն հոգի էր:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով