Այն վաղուց պետք է տեղի ունենար, մենք շատ երկար սպասում էինք. Միխայիլ Բաղդասարովը՝ թավշյա հեղափոխության մասին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանի հովանու ներքո աշխատած երբեմնի մեծահարուստ գործարար Միխայիլ Բաղդասարովը, որ 2014թ. ճանաչվեց սնանկ, «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում «դրական» է գնահատել թավշյա հեղափոխությունը:

«Այն վաղուց պետք է տեղի ունենար: Մենք շատ երկար սպասում էինք: Իրավիճակը երկրում բերեց դրան: Ինչպես ժողովրդի շրջանում է ասվում, մենք արդեն չէինք կարող ապրել հին ձեւով»,- ասել է նա: Մեր հարցին, թե բիզնեսը փակելու գործոններից մեկն արդյոք գործոններից մեկը Սերժ Սարգսյա՞նն էր, Բաղդասարովը դրական պատասխան է տվել: «Դե, դժվար չէ կռահել: Բայց ես կարծում եմ, որ այդ մասին չեմ խոսի»:

Նա չի բացառել, որ նոր իշխանությունների օրոք Հայաստանում կրկին սկսի բիզնեսով զբաղվել: «Եթե պետությունը կարծի, որ ես կարող եմ օգնել ինչ-որ հարցով, եթե առաջարկ անեն, եւ եթե գոհ լինեմ այդ առաջարկից, տան հնարավորություն, ինչ-որ բան կլինի»,- ասել է Բաղդասարովը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով