Ռուսաստանը մերժեց Թրամփի դիմումը

Ռուսաստանի նախագահի խոսնակն այդ երկրի արդյունաբերական 7 խոշոր երկրների խումբ՝ Մեծ Յոթնյակ վերադառնալու կապակցությամբ, ասել է. «Մոսկվան նման շրջանակում հանդես գալու կարիք չի զգում»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ռուսաստանի նախագահի խոսնակ Դիմիտրի Պեսկովն արձագանքելով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին, Ռուսաստանի ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ ճեպազրույցում ասել է. «Այս խմբում ներկայությունը մեծ նշանակություն չունի և Մոսկվայի կենտրոնացումն այլ շրջանակներում ծավալվող աշխատանքի վրա է»:

Թրամփն ասել է, որ Ռուսաստանը պիտի վերադառնա Մեծ Յոթնյակ և այս խմբի նիստերին Ռուսաստանի ներկայությունն անհրաժեշտ է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեծ Յոթնյակի անդամ ԱՄՆ-ն, Բրիտանիան, Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան ու Ճապոնիան վերահսկում են աշխարհի տնտեսության շուրջ 50 տոկոսը:

1998 թվականին Ռուսաստանի անդամակցությամբ հիշյալ խումբը վերանվանվեց Մեծ Ութնյակ, սակայն 2014 թվականին Ղրիմի թերակղզին Ռուսաստանին կցվելուց և այդ երկրի անդամակցությունը դադարեցվելուց հետո կրկին վերականգնվեց Մեծ Յոթնյակ անվանումը:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով