Փաստաբաններին սպառնում են. ահազանգ. «Ժամանակ»

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ փաստաբան Վահե Գրիգորյանը հայտարարել է, որ ընտրական գործընթացի ապահովման պարագայում պատրաստ է դառնալ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու։

Նախօրեին էլ 213 փաստաբան դիմել էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ հորդորելով որպես ՍԴ անդամի դատավորի թեկնածու առաջադրել փաստաբան Վահե Գրիգորյանին: Դիմումը ներկայացնելուց հետո, սակայն, այս օրերին տարբեր փաստաբաններ ահազանգում են, որ դիմումի տակ ստորագրած փաստաբաններին զանգահարում և հորդորում են հրաժարվել ստորագրությունից և կողմ չարտահայտվել Վահե Գրիգորյանի թեկնածությանը։

Նման ահազանգ հնչեցրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը։ Ստորագրությունը հետ վերցնելու սպառնալիք-հորդորի երկու դեպք էլ ծանոթ է փաստաբան Գևորգ Գյոզալյանին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով