Օդանավակայանում գումարներ գանձելու լուրջ խողովակ է գործել. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Պարզվում է՝ թավշյա հեղափոխությունը հեղափոխական փոփոխություններ է իրականացրել նաև «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության նախաբացթողումային ծառայության զննման ծառայության «աշխատանքներում»:

Արդյունքում, «Փաստ»–ին հասած տվյալների համաձայն, «փակվել» է ավիաընկերություններից դեպի «անհայտ ուղղությամբ» գումարներ «գանձելու» մի մեծ խողովակ: Խնդիրն այն է, որ Հայաստանից բոլոր մեկնողները նույնականացման շղթան նաև այլ «ֆունկցիա» է իրականացրել: «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը «Փաստ»–ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ արդեն մոտ 20 օր է՝ ուղևորների նույնականացումը մատնահետք վերցնելու միջոցով այլևս չի իրականացվում:

«Մոտ 15–20 օր է՝ ուղևորի նույնականացումը մատնահետք ֆիքսող սարքով իրականացնելու գործընթացը դադարեցվել է: Ներկայում ուղևորների նույնականացումն իրականացվում է այլ տեխնոլոգիայով: Առաջիկայում կներդրվի անվտանգության նոր, ավելի արդիական համակարգ, քանի որ պետք չէ մոռանալ, որ խոսքը անվտանգությանն է վերաբերում: Համակարգը ներդնելուց հետո հայտարարություն կտարածենք, կցուցադրենք, որպեսզի մարդիկ նույնպես տեղեկանան այդ ամենի մասին»,-ասաց Գ. Աբրահամյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ի դեպ, «Փաստ»–ին հասած տեղեկությունների համաձայն, այդ «օղակում» հաշվել են նաև, թե որ ավիաընկերությունը օրական քանի մարդ է տեղափոխել և յուրաքանչյուր ուղևորի համար տվյալ ավիաընկերությունից 5 եվրոյի չափով գումար են «ստացել»:

Ըստ պտտվող լուրերի, այդ «շրջանառությունը» որևէ տողով փաստաթղթային ձևակերպում չի ստացել: Այսինքն, դա ըստ էության չի ներառվել ավիաընկերությունների կողմից իրականացվող «ծախսերի» ցանկում: Թե ինչ «5 եվրոների» մասին է խոսքը և հավաքված այդ գումարից ում ինչքան գումար է հասել, դժվար է ասել: Այդ մասին հասարակությանը հավանաբար տեղեկություններ կտրամադրեն երկրի իրավապահ մարմինները»:

ռավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով