Վլադիմիր Գասպարյանի թիմակիցները հերթով լքում են համակարգը. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիմակիցները հերթով լքում են համակարգը: Աշխատանքից ազատվելու դիմում է գրել անեւ նրա փոսան՝ Ալիկ Մարգարյանը, որը կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչություն) պետի առաջին տեղակալն է: Նրան Գասպարյանը բերել էր ռազմական ոստիկանությունից:

Նշենք, որ Ալիկ Մարգարյանը ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հորաքրոջ որդին է, նա ոստիկանությունում իր գործունեությամբ չի զիջել թիկնապահ Արշակին:

Եթե վերջինս ձեռքի տար էր պահում ճանապարհային ոստիկանության համակարգը, ապա Վլադիմիր Գասպարյանի փեսան կուրացիա էր անում քրեական հատվածը, միլպետներ ու վարչության պետեր էր նշանակում, ազատում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այժմ, փաստորեն, Ալիկ Մարգարյանի օդերը փակվել են, դրա համար էլ որոշել է դիմում գրել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով