«Ոչ մի բան չի փոխվի, եթե…». Վովա Վարդանովը՝ Դավիթ Տոնոյանին Պաշտպանության նախարար նշանակելու մասին

Загрузка...

«Կարծում եմ՝ ինչ նշանակումներ էլ լինեն, ոչ մի բան չի փոխվի, եթե հասարակությունն այդ նշանակված մարդկանց վրա որոշակի ազդեցության լծակներ չունենա»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով Դավիթ Տոնոյանին Պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակելու մասին՝ նման տեսակետ հայտնեց Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովը:

Մեր զրուցակիցը վստահ է՝ բացարձակ նշանակություն չունի, թե ում կնշանակեն որևէ պաշտոնի. «Տեղը մարդուն ստիպում է, որ ինքն իրեն համապատասխան պահի: ՊՆ-ի ղեկավար կարող է նշանակվել շատ հետադեմ հայացքների տեր մարդ, բայց հասարակությունը պահանջի, ինքն արդիական դառնա, կամ կարող է լինել հակառակը»:

Հարցին՝ ի՞նչ շանսեր են ստեղծվել, որ հասարակությունն այդ ազդեցության լծակներն ունենա՝ հաշվի առնելով, որ երկրի վարչապետն է փոխվել, Վ. Վարդանովն այսպես պատասխանեց.

«Վարչապետ փոխվելու հետ դա կապ չունի: Այդ մասսայական ընդվզումները, ժողովրդի փողոց դուրս գալը, ում անունն էին գոռում, ումը չէին գոռում, ում էին մերժում, ում չէին մերժում, դա կապ չունի: Ժողովրդի ոտքի կանգնելը շատ մեծ շանս է տալիս, որ նորմալ կոնսոլիդացվեն տարբեր մասնագիտությունների տեր քաղաքացիները: Հասարակական, քաղաքական ակումբների և կազմակերպությունների ստեղծման շատ ընտիր պահ է, ու եթե ժողովուրդը հավատա այն կարծիքներին, որ խելացի է, մենք կտեսնենք, որ պետռեգիստրում հերթ են կանգնելու տարբեր կազմակերպություններ ստեղեծելու համար»:

Մենք նաև հետաքրքրվեցինք, թե հայաստանյան վերջին իրադարձություններն ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ սահմանում զինվորների զգոնության թուլացման կամ ուժեղացման վրա: Ի պատասխան՝ Վ. Վարդանովն ասաց. «Ես համոզված եմ, որ մեր զգոնությունը ոչ թե մեր ղեկավարությունն է կարողանում ապահովել, այլ՝ դիրքապահների զգոնությունն ապահովում է հակառակորդի ներկայությունն իրենից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա: Հակառակորդն է մեր զգոնությունն ապահովում»:

Բողոքի ակցիա Արցախում․ կան բերման ենթարկվածներ

21.02.2020

«Իմ քայլը»դաշինքից ադրբեջանասեր պատգամավոր Մարիա Կարապետյանը քննարկում է դպրոցներում միասեռականության, սեռափոխության և այլ այլասերումների ու պղծությունների վերաբերյալ դասաժամերի ներմուծման անհրաժեշտության հարցը

17.02.2020

«Բա Սերժ Սարգսյանը թույլ կտար,որ Ալիևը մոռանա Սումգաիթն ու Բաքվի ջարդերը,Թալիշը ու ապրիլյանը».Վահան Բաբայան

15.02.2020

Ովքեր են Ստեփանակերտում բողոքի ակցիա իրականացնողները. «նրանցից մեկը Վադիմ Ռաջաբի Գրիգորյան կամ Վադիմ Ռաջաբ օղլի Վելիևն է»

21.02.2020

Կեցցե այն Հայաստանը, որտեղ «զինվորը» վերջին սերնդի ամենագնացով, թիկնազորով է պաշտպանում վարձակալած տունը

19.02.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...