«Կարդացի և ընդունեցի՝ ի գիտություն». Նիկոլ Փաշինյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարության մասին

Загрузка...

«Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր կառաջադրվի վարչապետի պաշտոնում: Այսօր Ազգային ժողովում լրագրողները Ն. Փաշինյանից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է վերաբերվում նրան, որ ՀՀԿ-ն մեկ օրում փոխեց իր դիրքորոշումը:

«Բոլորս շահագրգիռ ենք, որ այս քաղաքական իրավիճակը հանգուցալուծում ստանա Սահմանադրության և օրենքների շրջանակներում, և ես ուրախ եմ, որ այդ ըմբռնումը կոնկրետ արտահայտում պետք  է ստանա»,- ասաց նա:

Ն. Փաշինյանը նաև հայտնեց, որ մայիսի 8-ին տեղի է ունենալու մեծ հանրահավաք:

Հարցին՝ հնարավո՞ր է՝ վարչապետ ընտրվելուց հետո հանդիպեք ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, Ն. Փաշինյանը պատասխանեց, որ իրենք բաց են հանդիպումների և քննարկումների համար, ըստ անհրաժեշտության՝ կորոշեն:

Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե արդյոք Ն. Փաշինյանը կարդացե՞լ է Լ. Տեր-Պետրոսյանի երեկվա հայտարարությունը: Ի պատասխան՝ Ն. Փաշինյանն ասաց, «Կարդացի և ընդունեցի՝ ի գիտություն»:

Հարցին՝ Ձեր վարչապետ դառնալուց հետո կա՞ն բաներ, որոնց համար պետք է պատասխան տան Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը, Ն. Փաշինյանն այսպես պատասխանեց.

«Ես նախկինում ասել եմ, որ սկզբունքն օրինականությունն է և հանրային համերաշխությունը: Ես հիմա վարչապետի թկենածու եմ, ոչ թե՝ դատախազի: Ես կարծում եմ՝ ճիշտ չէ այն պրակտիկան, որ մի մարդը կատարում է և՛ նախագահի, և՛ վարչապետի, և՛ քննիչի, և՛ դատախազի դերը: ՀՀ քաղաքացիները պետք է տեսնեն, որ ապրում են մի երկրում, որտեղ կա օրենքի գերակայություն, որտեղ բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ»:

 

168.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...