Ժողովուրդը Միհրան Պողոսյանին պատժելու ձև է գտել. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Մի խումբ տնտեսագետներ մի քանի ծրագրով փորձում են հանդիպել ժողովրդի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ: «Փաստ»-ի թղթակցի հետ զրույցում նրանցից մեկը ներկայացրել է ակցիաներից մեկը:

Նրանք առաջարկում են ճանապարհները փակելուն զուգընթաց փակել տխրահռչակ գեներալ Միհրան Պողոսյանի` «Քեթրինի Միհրանի» բանանի ու ցիտրուսների պահեստների ճանապարհները, որպեսզի նա չկարողանա իր բանանները խանութներ հասցնել: Իսկ մեկ–երկու օր ուշացնելու դեպքում փտած բանանները կմնան գեներալի «վզին»:

Նա տվեց նաև «Քեթրինի» Միհրանի պահեստների հասցեները. Զեյթունի Ռուբինյանց փողոցի «Քեթրինի» պահեստը, Բյուրեղավանի «Միկմետալի» պահեստները (պահեստը պատկանում է նրա հանրահայտ քեռիներին)»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով