Էռնա Յուզբաշյանը և Մկրտիչ Արզումանյան հրաժարվեցին իրենց տրված Վաստակավոր արտիստի կոչումից

Երգչուհի Էռնա Յուզբաշյանը հրաժարվում է Վաստակավոր արտիստի կոչումից։

«Ես կարծում եմ, որ  իմ երկրի երջանկությունը եւ բարգավաճումը ամենակարեւորն է  բոլոր մեդալներից եւ պարգեւներից։ Ես հրաժարվում եմ վաստակավոր արտիստի կոչումից»,- գրել է նա Ֆեյսբուքյան իր էջում։ 2015 թվականին Էռնա Յուզբաշյանը արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչման:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դերասան Մկրտիչ Արզումանյանը հրաժարվել է կոչումից։ Նա ֆեյսբուքում գրել է.

«Անընդունելի եմ համարում ուժի կիրառումը անզեն ու խաղաղ ժողովրդի նկատմամբ։ Դատապարտում եմ իշխանության բռնի գործողությունները հայրենակիցներիս հանդեպ։ Հրաժարվում եմ այս կոչումից»։

Նա 2017թ է արժանացել Հայաստանի Հանրապետության Վաստակավոր արտիստի կոչմանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով