Ստեփան Գրիգորյանին ազատ արձակեցին. ՄԻՊ

17.45     Քիչ առաջ Ստեփան Գրիգորյանին ազատ արձակեցին ։

15.55 ՄԻՊ գրասենյակի հայտարարությունը

Ներկայացվել է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանին անհապաղ ազատ արձակելու պահանջ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մարդու իրավունքների պաշտպանն անձամբ կապի մեջ   է Ստեփան Գրիգորյանի որդու հետ: Ոստիկանության բաժնում նրան այցելել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները:

13.20 Ոստիկանները տարան Ստեփան Գրիգորյանին

Բերման է ենթարկվել է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը։ Այդ մասին  նրա որդին  տեղեկացրեց  «Ա1+»-ին։ Թե ինչու, նա պատասխանեց խաղաղ հավաքին մասնակցելու համար։ Քիչ առաջ տեղեկացանք, որ նա ոստիկանության Մաշտոցի բաժնում է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով