Monthly Archives: Ապրիլի 2018

Արմեն Սարգսյանի հարցազրույցը BBC News-ին

Հայաստանը ցույց տվեց, որ ունի քաղաքացիական հասարակություն, խիզախ ու հպարտ քաղաքացիներ, ովքեր կարող են արտահայտել իրենց կարծիքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ BBC News-ին տված իր հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ նշելով, որ անկախ նրանից, թե Հայաստանում ներքաղաքական ինչ գործընթացներ են տեղի ունենում, դա հեղափոխություն է, թե ոչ, կարևորն այն է, որ երկրում գոյություն ունեն իրենց ձայնը… Կարդալ »

Ոստիկաններն ու քննիչները պարզել են Հրազդան կիրճում՝ «Ֆլորենսիա» ռեստորանի հարևանությամբ, Հրազդան գետի ափին գանգուղեղային վնասվածքով հայտնաբերված մահացած տղամարդու ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 29-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների հետ հսկայածավալ աշխատանքների արդյունքում կարողացել են պարզել ապրիլի 26-ին Երևանի Հրազդան կիրճում գտնվող «Ֆլորենսիա» ռեստորանային համալիրից դեպի Դավիթաշեն տանող ճանապարհի ՝ Հրազդան գետի ափին հայտնաբերված մահացած տղամարդու ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ… Կարդալ »

Նիկոլ Փաշինյանը՝ մարտի 1-ի ոճրագործության բացահայտման մասին

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե վարչապետ դառնալուց հետո պատրաստվո՞ւմ է ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնել, ասաց, որ ընդհանուր քաղաքական կոնտեքստն է այսպիսին. «Այստեղ խնդիրն ուղիների և ժամկետների մասին է, որովհետև քաղաքական դաշտից տարբեր մտահոգություններ են հնչում, որ եթե մենք իսկապես ուզում ենք ազատ, արդար ընտրություններ անել, պետք է ամեն ինչ անենք հավասար պայմաններ… Կարդալ »

«Թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտի ուսխորհուրդը դուրս է գալիս ՀՀԿ-ից»

Սերոբ Խաչատրյանի գրառումը. «Այսօր հայտարարություն եղավ, որ Թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտի ուսխորհուրդը դուրս է գալիս ՀՀԿ-ից։ Սա երևի բարձրագույն կրթության համաշխարհային պատմության մեջ ունիկալ հայտարարություն է։ Կա աշխարհում մեկ այլ երկիր, որտեղ ուսանողների շահերի պաշտպանությանը կոչված օղակը մտել ու հիմա էլ դուրս է գալիս իշխող կուսակցության կազմից։ Գոնե արվեստի բուհի ուսխորհրդում մի փոքր ազատություն լիներ»։

Մանրամասներ Փաշինյան-Բաղդասարյան հանդիպումից

Քիչ առաջ Ազգային ժողովում ավարտվել է «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի և ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի առանձնազրույցը. մինչ այդ Ելք խմբակցության անդամները հանդիպել են ՌԴ Պետդումայի պատգամավորների հետ: Բաղդասարյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը նշեց, թե կարևորը համերաշխության մթնոլորտի կայացումն է: «Կանխատրամադրվածությունն այնպիսին է, որ մայիսի 1-ին ընտրվի վարչապետ: Ինձ… Կարդալ »

Ուսանողները երթ են անցկացնում, Երևանի մի շարք փողոցներ փակ են

Այսօր ժամը 12:00-ից Երևանում մեկնարկել են բողոքի ակցիաներ, փակ է Հանրապետական հրապարակը և մի շարք կենտրոնական փողոցներ: Միաժամանակ՝ Իսահակյանի արձանի մոտ մեկնարկել է ուսանողական երթ: