Նիկոլ Փաշինյանը՝ մարտի 1-ի ոճրագործության բացահայտման մասին

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե վարչապետ դառնալուց հետո պատրաստվո՞ւմ է ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնել, ասաց, որ ընդհանուր քաղաքական կոնտեքստն է այսպիսին. «Այստեղ խնդիրն ուղիների և ժամկետների մասին է, որովհետև քաղաքական դաշտից տարբեր մտահոգություններ են հնչում, որ եթե մենք իսկապես ուզում ենք ազատ, արդար ընտրություններ անել, պետք է ամեն ինչ անենք հավասար պայմաններ ստեղծելու համար: Բոլորի համար, այդ թվում՝ ժամկետների առումով: Եվ մենք պատրաստ ենք քննարկումների, ժամկետները քննարկել, բայց կարծում եմ, աներկբա է, որ Հայաստանում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ»:

Լրագրողի հարցին, թե մարտի 1-ի ոճրագործության բացահայտման համար կային պնդումներ, թե Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն էին խոչընդոտ հանդիսանում, ինչն ասօր չկա, ժողովրդի իշխանությունը երաշխավորո՞ւմ է, որ կբացահայտվի մարտի 1-ը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ժողովրդի իշխանությունը երաշխավորում է, որ այդ ուղղությամբ ամեն ինչ կարվի, որպեսզի բացահայտվի: Ես նախաքննության մարմին չեմ և նախաքննության տվյալներին չեմ տիրապետում, բայց կարծում եմ, որ կբացահայտվի»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով