Սերժ Սարգսյանն անակնկալի է բերել ՀՀԿ-ականներին. ինչո՞ւ են նրա նյարդերը տեղի տվել. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին Սերժ Սարգսյանի՝ tert.am-ին տված հարցազրույցը, որով վերջինս փակագծեր է բացում եւ, ըստ էության, հայտարարում է, որ ինքն էլինելու ՀՀԿ-ի ՀՀ վարչապետի թեկնածուն, անակնկալ է եղել հանրապետականների համար:

Երեկ մասնավոր զրույցներում Սարգսյանի կուսակցիները խոստովանում էին, որ սպասում էին մոտավորապես նման մի հայտարարություն, բայց ոչ այսքան շուտ: Ու հիմնական հարցը ՀՀԿ-ականների շրջանում (եւ ոչ միայն) հետեւյալն էր՝ ինչո՞ւ Սերժ Սարգսյանը շտապեց եւ մինչեւ վերջ չպահեց ինտրիգը. ՀՀԿ-ի պլանը հետեւյալն էր՝ ապրիլի 16-ին վարչապետի թեկնածու են առաջադրելու, 17-ին ընտրելու են նրան:

Բանն այն է, որ 2018 թվականի ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանը լքելու է նախագահի պոստը եւ մինչեւ ապրիլի 17-ը որեւէ պաշտոն չի ունենալու: Միաժամանակ, ապրիլի 9-ին հրաժարական է տալու գործող կառավարությունը: Այսինքն, մի ամբողջ շաբաթ Հայաստանում գործադիր իշխանություն չի լինելու: Այդ օրերին փողոցային պայքար սկսելու պլաններ ունի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Սերժ Սարգսյանի վարչապետացումը կանխելու նպատակով :

Եթե հանկարծ ժողովուրդն իսկապես փողոց դուրս գա եւ պատրաստակամություն ցուցաբերի՝ իր ձեռքը վերցնել իշխանությունը, ՀՀ-ում լրիվ այլ իրավիճակ կստեղծվի, իշխանափոխության նոր հնարավորություն: Թերեւս հենց այս հեռանկարից էլ Սերժ Սարգսյանի նյարդերը տեղի են տվել, եւ նա շտապել է ասել այն, ինչ ասաց նախօրեին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

Չպետք է մոռանալ, որ հայ դպրոցի հիմնադիրը Հայ առաքելական եկեղեցին է ․․․

08.07.2020

«Խնդրում եմ hraparak.am կայքին դադարեցնել տարածել մեր մասին չստուգված և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն».Դավիթ Համբարձումյան

07.07.2020

Ով չգիտի, ասեմ` Կյանքի Խոսքը, հիսունականները և մնացած աղանդները հենց էս սատանիստական «կրոնի» ճյուղերն են

10.07.2020

Մինչև արտակարգ դրության ավարտը ժամկետը լրացած անձը հաստատող փաստաթղթերը կհամարվեն վավեր

07.07.2020

«Գրիգորի Խաչատուրովը մեր զինվորների ու սպաների հետ սահմանա պահում իսկ երկրի վայղեկավարը չկա».Վահան Բաբայան

13.07.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով