«Ինձ կարող են ընդհուպ սպանել». Վոլոդյա Ավետիսյանը շուրջօրյա նստացույց է սկսել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը Ազատության հրապարակում շուրջօրյա նստացույց է սկսել։ Այս քայլին դիմելու դրդապատճառներից մեկը Ժիրայր Սէֆիլյանի գործով նախօրեին հրապարակված դատավճիռն էր, որը, Ավետիսյանի բնորոշմամբ, խայտառակություն է։

Բացի սրանից, Ավետիսյանի տեղեկացմամբ՝ նստացույցի նպատակներից մեկը, ի թիվս այլ հարցերի, նաև պայքարն է ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության։

Ազատամարտիկը «Ժամանակ»-ի հետ զրույցում մտահոգություն հայտնեց, որ հիմա ևս ամեն րոպե կարող են իրեն ձերբակալել․ «Ամեն րոպե, ամեն վայրկյան ինձ կարող են ընդհուպ սպանել՝ վրաերթ սարքեն կամ մի 10-15 հոգի ուղարկեն վրես, ինձ ծեծեն-ջարդեն, ասենք 15 հոգու դեմ մենակով ինչ կարող եմ ես անել, կարող ա ծեծելով սպանեն, կարող են կրակել, կարող են պայթեցնել, ես այս իշխանություններից ամեն ինչ էլ հավատում եմ, որովհետև տեսել եմ, ես այդ ամեն ինչին պատրաստ եմ, բայց մտադրություններից չեմ պատրաստվում հետ կանգնել»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով