Նախագահը ներկա է գտնվել «ԱրմՀայԹեք-2018» միջազգային ցուցահանդեսի բացմանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում ներկա է գտնվել ս.թ. մարտի 29-ից 31-ը անցկացվող՝ սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների «ԱրմՀայԹեք-2018» երկրորդ միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը, որի կապակցությամբ ելույթներով հանդես են եկել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:

 

Ցուցահանդեսի բացման առիթով կազմակերպված մշակութային ծրագիրը և հատուկ նշանակության ջոկատի ցուցադրությունը դիտելուց հետո Հանրապետության Նախագահը շրջել է ցուցահանդեսում: «ԱրմՀայԹեք-2018»-ը նպատակ ունի երկխոսության արդյունավետ հարթակ դառնալու մասնակից երկրների զինվորականների, գիտական և գործարար շրջանակների միջև:

Կազմակերպիչների հավաստմամբ, ցուցահանդեսին իրենց տաղավարներով մասնակցում են ինչպես հայկական, այնպես էլ արտերկրյա կազմակերպություններ, այդ թվում՝ Ռուսաստանից, Հնդկաստանից, Գերմանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Չինաստանից և այլ երկրներից: Հանրապետության Նախագահը ծանոթացել է սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների բնագավառում ինչպես հայկական կազմակերպությունների նվաճումներին, այնպես էլ արտերկրյա կազմակերպությունների արտադրատեսականուն:

«ԱրմՀայԹեք-2018» երկրորդ միջազգային ցուցահանդեսի շրջանակներում նախատեսված է նաև գիտագործնական ծրագիր, որին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել ավելի քան 10 երկրների պատվիրակություններ և ՀԱՊԿ-ի պատվիրակությունը:

«Քրեական գործ է հարուցվել պոռնոտեսանյութերի արտադրությամբ և տարածմամբ զբաղվող տրանսվեստիտի կողմից մանկապարտեզներ այցելելու մասին ԱԱԾ ուղարկված իմ դիմումի կապակցությամբ».Նարեկ Մալյան

26.05.2020

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի խոսքը

28.05.2020

Կապանում ճակատ-ճակատի բախվել են Lexus-ն ու Нива-ն. կա վիրավոր

30.05.2020

«Տավուշ տեքստիլ»-ում մոտ 80 մարդ վարակված է կորոնավիրուսով, ձեռնոցի արտադրամասը չի գործում. գործադիր տնօրեն. ArmDaily.am

28.05.2020

Հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիները կարող են առանց արտոնագրերի ձևակերպման մեկնել Չինաստան․ ԱԳՆ

30.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով