Մահվան ելքով վրաերթ Երևանում «Մետաքս» թաղամասում

Այսօր՝ մարտի 4-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:40-ի սահմաններում 21-ամյա Գրիգոր Միքայելյանը իր վարած Mercedes մակնիշի 32 LL 446 համարանիշի ավտոմեքենայով Խորենացի և Քրիստափորի փողոցների խաչմերուկում՝ «Ծիրան» սուպերմարկետի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնի:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն վերջինը տեղում մահացել է: Դեպքի վայր են ժամանաել Երևանի Ճանապարհային Ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի, պետի տեղակալ Աշոտ Սայադյանի գլխավորությամբ: Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության քննչական խումբը՝ վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդը Էրեբունու ոստիկանապետ Ռ. Ներսիսյանի և Երևանի քննչական վարչության պետի տեղակալ Ա. Վանյանի ուղեկցությամբ տեղափոխվեց սթափության աստիճանը ստուգելու ու պարզվեց որ նա եղել է սթափ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

 

© shamshyan.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով