«Մուրացան» հիվանդանոցում գտնվող 6 ամսական Նարեկի մայրը լքել է երեխային. փոքրիկի խնամքը իրենց ձեռքն են վերցրել տնօրենը և բժշկական համալսարանի ռեկտորը.

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Մուրացան» հիվանդանոցում գտնվող 6 ամսական Նարեկին խնամում են բժիշկները՝ տնօրեն Բագրատ Բավեյանի գլխավորությամբ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փոքրիկի մայրը երեխային թողել է հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ և հեռացել: Նորածնին Մուրացան հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք են տեղափոխել, քանի որ երեխայի մոտ առկա են եղել առողջական որոշ խնդիրներ: Այժմ երեխայի վիճակը լավ է, նա ինքնուրույն շնչում է, սնվում և ժպտում բաժանմունք մտած յուրաքանչյուր այցելուի:

Թե՛ բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, թե՛ «Մուրացան» հիվանդանոցի տնօրեն Բ. Բավեյանը հատուկ խնամք են ցուցաբերում փոքրիկի հանդեպ: Նրանք ոչ միայն հավատարիմ են մնում Հիպոկրատին տված երդմանը, այլ ավելին՝ ապացուցում են իրենց մարդկային բարձր հատկանիշները: Երեխան հիվանդանոցից դուրս գրվելուց հետո կտեղափոխվի մանկատուն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

© shamshyan.com

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով