Daily Archives: 03.02.2018

Քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել

Այսօր փետրվարի 3-ին, ժամը 10:15-ին ահազանգ է ստացվել, որ անձը չպարզված միջին տարիքի տղամարդն անցել է Երևան քաղաքի Հաղթանակ կամրջի բազրիքից այն կողմ և սպառնում է ինքնասպանություն գործել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկենլ մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և հոգեբանական… Կարդալ ավելին »

Ֆրանսիայում բացվել է առաջին հասարակաց տունը՝ մարմնավաճառների փոխարեն ռետինե տիկնիկներով

Ֆրանսիայում բացվել է առաջին հասարակաց տունը, որը վարձույթով սեքս-տիկնիկներ կտրամադրի: Այս մասին հայտնել է The Local-ը: Հաստատության հաճախորդները կարող են վարձույթով վերցնել երեք տիկնիկներից մեկը: Խաղալիքի մեկժամյա վարձակալումը նրանց վրա կնստի 89 եվրո, երկու ժամվա համար ստիպված կլինեն վճարել 149 եվրո: Լրացուցիչ վճարելով 19 եվրո՝ կարելի է ստանալ վիրտուալ իրականության սաղավարտ: Հրատարակությունը նշում է, որ… Կարդալ ավելին »

Արթուր Բաղդասարյանն ազատել է աշխատանքից «գործադուլ» արած աշխատակիցներին. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ամանորի նախաշեմին ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին պատկանող Հ3 հեռուստաընկերության լուրերի բաժնի աշխատակիցները «գործադուլ» են սկսել։ Մոտ 10 հոգի դեկտեմբերի 20-ից չեն գնացել աշխատանքի՝ պահանջելով վճարել հունիսից չստացած աշխատավարձերը։ Հեռուստաընկերության ղեկավարությունը որոշել է գործադուլի մասնակիցներին ազատել աշխատանքից։ Սակայն մինչ այդ ոմանց լրիվ վճարել են ամառվանից չստացած աշխատավարձերը, ոմանց՝ մասնակի։ Այժմ հեռուստաընկերությունն աշխատում… Կարդալ ավելին »

Ի՞նչ կապ ունի Արմեն Սարգսյանը մասոնների հետ. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ խորհրդի անդամ, ԱՄԿ ակունքներից եկող, դիսիդենտ Վազգեն Կարախանյանը երեկ «Հրապարակին» տված հարցազրույցում «սենսացիոն» միտք էր հայտնել՝ չի բացառվում, որ Լոնդոնում երկար տարիներ ապրած ՀՀԿ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը կապ ունենա մասոնների հետ: Դա խոսում է ՀՀԿ-ում առկա ճեղվածքի, թեւերի միջեւ նոր տարաձայնություն-անհամաձայնությունների մասի՞ն՝ հարցրինք ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովին։… Կարդալ ավելին »

Վարձատրության չափը խթանում է կոռուպցիան. ինչ խնդիրներ կան «Սնանկության մասին» օրինագծում

2017 թվականի հոկտեմբերի 2-ից 18-ն Ազգային ժողովում քննարկվում էր «Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցը: Օրինագծի համաձայն` հստակեցվել են սնանկության կառավարչին ներկայացվող պահանջները, նվազեցվել է կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության ազդեցությունը սնանկության կառավարիչների գործունեության վրա` նրանց գործունեության վերահսկողությունը վերապահելով ՀՀ արդարադատության նախարարությանը: Բացի այդ, բացառվել է կառավարիչների կողմից որպես մուտքի վճար կառավարիչների ինքնակարգավորվող… Կարդալ ավելին »

Քրեական գործ՝ «Օդից փող»–ի դեմ բողոքի հիման վրա. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. ««Փաստն» իր նախորդ համարներում անդրադարձել էր «Հ2» հեռուստաալիքով հեռարձակվող «Օդից փող» հեռուստախաղի վերաբերյալ բողոքներին: «Ընտանիքի պաշտպանություն» ՀԿ ղեկավար Արմեն Եփրեմյանը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ իր դիմումն ուղարկվել է Երևանի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների դատախազ Դ. Վեքիլյանին՝ ՀՀ քրեական դատավարության օրենքի 180–181–րդ հոդվածների կարգով ընթացքը լուծելու համար: Դիմումի մեջ… Կարդալ ավելին »

ՀՀԿ-ականները զարմացած են. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նոր ձեւավորվող Անվտանգության խորհրդի կազմից Աժ եւ ՀՀ նախագահների բացակայության փաստը հարուցել է նաեւ ՀՀԿ-ական շրջանակների զարմանքը։ Ինչպե՞ս կարելի է պառլամենտական մոդելի պետության օրենսդիր մարմնի ղեկավարին եւ ՀՀ Սահմանադրության իրագործման երաշխավոր հանդիսացող նախագահին անվտանգության եւ պաշտպանության հարցերից մեկուսացնել, չդարձնել ԱԽ անդամ։ Այս հարցադրումն են հնչեցնում որոշ ՀՀԿ-ականներ կուլիսներում, սակայն չեն համարձակվում… Կարդալ ավելին »

Լույս չի լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ փետրվարի 05-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10:30-16:30 Մոսկովյան փ. 31 շենքի 9 մուտքը և հարակից հանրային բաժանորդները, Նար Դոսի փ. 73ա, 75, 77 շենքերը և հարակից հանրային բաժանորդները, Քաջազնունի փ. 7, 7/5, 9, 9/5 շենքերը, Վարդանանց… Կարդալ ավելին »

Ալավերդցի քրեական հեղինակություն Վահագի գործով ՔՎ պետ կձերբակալվի. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Քրեական հեղինակություն Ալավերդցի Վահագ մականունով հայտնի Վահագն Աբգարյանի գործով առաջիկայում նոր ձերբակալություններ են սպասվում՝ պաշտոնատար անձանց մակարդակով: Երեկ Քննչական կոմիտեն ուշագրավ հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ Ալավերդու բնակիչ Կամո Փիրուզյանի սպանությունը պատվիրելու մեջ մեղադրվող Վահագն Աբգարյանի եւ սպանությունը կատարելու մեջ մեղադրվող Վլադիմիր Դավթյանի օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար պետական հատուկ… Կարդալ ավելին »