Արթուր Բաղդասարյանն ազատել է աշխատանքից «գործադուլ» արած աշխատակիցներին. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ամանորի նախաշեմին ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին պատկանող Հ3 հեռուստաընկերության լուրերի բաժնի աշխատակիցները «գործադուլ» են սկսել։

Մոտ 10 հոգի դեկտեմբերի 20-ից չեն գնացել աշխատանքի՝ պահանջելով վճարել հունիսից չստացած աշխատավարձերը։ Հեռուստաընկերության ղեկավարությունը որոշել է գործադուլի մասնակիցներին ազատել աշխատանքից։ Սակայն մինչ այդ ոմանց լրիվ վճարել են ամառվանից չստացած աշխատավարձերը, ոմանց՝ մասնակի։

Այժմ հեռուստաընկերությունն աշխատում է նոր թիմով, բացառությամբ լրատվականի ղեկավար Էդգար Առաքելյանի, ով, բնականաբար, չի հեռացել, բայց Ռուսաստանում բիզնես է հիմնել եւ հույս ունի դրանով հոգալ իր ապրուստը։ Նա չցանկացավ մեզ այս թեմայով պարզաբանում տալ, ասելով միայն՝ ովքեր հեռացել են, հեռացել են իրենց կամքով, ասաց նաեւ, որ Հ3-ից հեռացողներն իրենց աշխատավարձերը մինչեւ «վերջին կոպեկն» ստացել են»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով