Օլիմպիադայի ընթացքում 36 հազար օտարերկրացիներ չեն կարողանա այցելել Հարավային Կորեա

Ձմեռային Օլիմպիադայի ընթացքում, որը տեղի է ունենալու Փյոնչհանում, մուտքը Հարավային Կորեա փակ կլինի 36 հազար օտարերկրացիների համար: Այդ մասին հայտնել են տեղական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ:

Մուտքի արգելքը հիմնավորվում է անվտանգության ապահովման նկատառումներով: Աղբյուրների տվյալներով՝ Հարավային Կորեայի հատուկ ծառայությունները Խաղերին նախապատրաստվելիս սերտորեն շփվել են տարբեր երկրների գործընկերների, մասնավորապես, հետախուզական մարմինների հետ՝ տեղեկատվություն ստանալու հնարավոր վտանգավոր անձանց վերաբերյալ:

Շփումներն իրականացվել են հակաահաբեկչական ծրագրի շրջանակներում, որը մշակվել էր Օլիմպիադայի անցկացման ժամանակահատվածի համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

 

 

 

168.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով