Բժշկական համալսարանից խլելու բան ունեն. Արա Բաբլոյանը և Լևոն Ալթունյանը նոր բիզնես պրոյեկտ են մտմտում. «Ժամանակ»

Загрузка...

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը և առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նոր բիզնես պրոյեկտ են մտմտում: Նրանք ցանկանում են Երևանի բժշկական համալսարանից խլել օրդինատուրան և տեղավորել որևէ հիվանդանոցի թևի տակ՝ վերածելով սեփական բիզնես կենտրոնի:

Այս պրոյեկտի իրականացումը հղի է ոչ միայն տասնյակ և հարյուրավոր դասախոսների գործազրկությամբ, այլ նաև երիտասարդ մասնագետների պատրաստման որակի էական անկմամբ: Հանուն հանրության առողջության՝ սրանց երկուսին էլ պետք է հնարավորինս հեռու պահել առողջապահությունից, քանի որ Բաբլոյանին և Ալթունյանին փողից բացի, այս կյանքում ուրիշ որևէ բան չի հետաքրքրում»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...