Monthly Archives: Հունվարի 2018

Սեպուհ Սրբազան. Երուսաղեմը որևէ ժամանակ հրեաների մայրաքաղաքը չի եղել

Թեհրանի հայոց թեմի առաջնորդը հայտարարել է, որ Երուսաղեմը մուսուլմանների, քրիստոնյաների ու հրեաների կողմից հարգված պատմական վայր է: «Պատմության ընթացքում Երուսաղեմը որևէ ժամանակ հրեաների մայրաքաղաքը չի եղել». ասել է նա: ԻՌՆԱ-ի երեքշաբթի օրը կատարած հաղորդման համաձայն, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տեր Սեպուհ Ս. Արք. Սարգսյանն Իսլամական հեղափոխության Այգաբացի տասնօրյակի շտաբի կրոնական փոքրամասնությունների կոմիտեի մամուլի ասուլիսի… Կարդալ ավելին »

Նժդեհի արձանը հեռացնելը նախաձեռնել է հայտնի ալկագոլիկ Մարկովը. «ՀԺ»

Արդեն տեղեկացրել էինք, որ Ռուսաստանում ստորագրահավաք է սկսվել՝ Երեւանում տեղադրված Գարեգին Նժդեհի արձանն ապամոնտաժելու պահանջով: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ԱԺ-ում պատասխանելով այն հարցին, թե՝ հնարավո՞ր է, որ ստորագրությունների թիվն այնքան լինի, որ Հայաստանում որոշում կայացնեն ի վերջո հեռացնել արձանը, ասաց. «Դա սադրանք է: Սերգեյ Մարկովը, որն ադրբեջանական հայացքներ ունի, խմիչքի հետ բավականին սեր ունեցող… Կարդալ ավելին »

Կոմանդոսին ստուգում է բանակի «սարսափը». «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Արդեն մեկ շաբաթ է ինտենսիվ ստուգումներ են սկսվել Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ում (Հայաստանի պաշտպանական ռազմատեխնիկական ընկերություն), որի նախագահն է Արցախի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս): Ստուգումներն իրականացնում է բանակի «սարսափ» (այսպես են բնութագրում նրան պաշտպանության նախարարությունում), ՀՀ նախագահի խորհրդական, գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանի խումբը: Հայտնի է, որ Միքայել Հարությունյանը, իր լիազորությունների սահմանում,… Կարդալ ավելին »

Ռուսաստանը կարող է ապրել առանց ԱՄՆ-ի հետ համատեղ աշխատանքի. Պուտին

Ռուսաստանը կարող է ապրել առանց ԱՄՆ-ի հետ համատեղ աշխատանքի, սակայն դրանում բոլորն են հետաքրքրված, ուստի հիմարություն է զրոյացնել հարաբերությունները: Այս մասին վստահված անձանց հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Դա նրանց պետք է, թե՞ ոչ: Ժամանակին պարզվեց, որ պետք չէ, եւ Բոստոնի մարաթոնի ժամանակ պայթյուն տեղի ունեցավ, մարդիկ… Կարդալ ավելին »

Թրամփը հրաժարվեց փակել Գուանտանամոյի բանտը

ԱՄՆ- ի նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր Է ստորագրել Գուանտանամոյի զինվորական բանտը պահպանելու մասին, ինչը չեղարկում Է դրա փակման վերաբերյալ երկրի նախկին նախագահ Բարաք Օբամայի կարգադրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-­ը, հայտնել Է The Washingtion Post­ը: «Երկրի դրության մասին» ավանդական ուղերձով ելույթ ունենալով ԱՄՆ­-ի Կոնգրեսի Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի համատեղ նիստում, նա նշել Է, որ… Կարդալ ավելին »

Օդանավակայանի հին մասնաշենքը քանդելու հարցը` օրակարգում

«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի կողմից ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանն է ներկայացվել Երեւանի «Զվարթնոց» եւ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների 2018-2022թթ. համար «Մաստեր պլանը» հաստատելու մասին առաջարկ: Նշենք, որ «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայանների` 2018-2022թթ. «Մաստեր պլանը» դիտվում է որպես գործող փաստաթղթեր, որոնք պարբերաբար ենթարկվում են վերանայման յուրաքանչյուր 5 տարին մեկ: Դրանց հիմնական նպատակն է ուսումնասիրել օդանավակայանում հնարավոր… Կարդալ ավելին »

Ոստիկանության բաժնի քրեական հետախուզության պետին և օպերլիազորին մեղադրանք է առաջադրվել

27.11.2017թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնի ղեկավար պաշտոնատար անձանց և ՀՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից նախնական համաձայնությամբ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու և ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույցներ կեղծելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցված քրեական գործը: Հիշյալ քրեական գործով… Կարդալ ավելին »

Ի՞նչ է իրականում տեղի ունեցել ՀՀԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ

ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, թե Իտալիայի ոստիկանությունը Հռոմում «պաշարել է» իր հյուրանոցային սենյակը` ձերբակալելու նպատակով: Ըստ Փաշինյանի` ոստիկանական գործողության համար հիմք է ծառայել Ինտերպոլի միջոցով 2008 թվականից իրեն որոնելու փաստը: Հայտնում ենք, որ 01.07.2009 թ` Նիկոլ Փաշինյանի` ՀՀ իրավապահ մարմիններին ներկայանալուց հետո, 21.07.2009 թ. նրա նկատմամբ միջազգային հետախուզումը… Կարդալ ավելին »

Մարզպետ Վահե Հակոբյանը կանանց զորահավաք է սկսել. ում դեմ է արշավը

«Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանը բաց նամակով դիմել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին, ՀՀ ոստիկանության Կապանի բաժնին: Բաց նամակում ասվում է. Սյունիքի մարզպետի անմիջական նախաձեռնությամբ մարզում ստեղծված ծայրահեղ լարված վիճակն օրեցօր նորանոր եւ մարդկային երեւակայության մեջ չտեղավորվող դրսեւորումներ է ստանում: Սյունիքի դեմ հայտարարված պատերազմի առաջնագիծը, այնուամենայնիվ, «Սյունյաց երկիր» թերթի դեմ բացված ճակատն է:… Կարդալ ավելին »

Հատուկ նշանակության ավտոտրանսպորտ, առանձնատուն, անձնական բժիշկ… ինչ կտրվի վարչապետին և նախագահին

Արդարադատության նախարարությունը ներկայացրել է «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Այն կարգավորում է պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքներին առնչվող հարաբերությունները: Մասնավորապես,  Հանրապետության նախագահի լիազորությունների իրականացումն ապահովում է Հանրապետության նախագահի աշխատակազմը, որի աշխատակիցների թվաքանակը  չի կարող գերազանցել 180-ը: Հանրապետության նախագահին սպասարկման նպատակով տրամադրվում են`նստավայր, որը կլինի Երևանում՝ Մաշտոցի 47 հասցեում:… Կարդալ ավելին »