Ռուսաստանը կարող է ապրել առանց ԱՄՆ-ի հետ համատեղ աշխատանքի. Պուտին

Ռուսաստանը կարող է ապրել առանց ԱՄՆ-ի հետ համատեղ աշխատանքի, սակայն դրանում բոլորն են հետաքրքրված, ուստի հիմարություն է զրոյացնել հարաբերությունները:

Այս մասին վստահված անձանց հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Դա նրանց պետք է, թե՞ ոչ: Ժամանակին պարզվեց, որ պետք չէ, եւ Բոստոնի մարաթոնի ժամանակ պայթյուն տեղի ունեցավ, մարդիկ զոհվեցին: Ուստի պետք է, թե՞ ոչ: Աշխատելու ենք, թե՞ ոչ: Ուզում եք, թե՞ ոչ: Մենք առանց դրա կարո՞ղ ենք: Բայց ես կարծում եմ, որ դրանում բոլորն են հետաքրքրված: Բոլորը»,- ասել է Պուտինը` մեկնաբանելով «կրեմլյան զեկույցի» հրապարակումից հետո ԱՄՆ-ի հետ հարաբերությունների սրման մասին հարցը:
«Հիմարություն է զրոյացնել մեր հարաբերությունները»,- հավելել է ՌԴ նախագահը:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

News.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով