Կոմանդոսին ստուգում է բանակի «սարսափը». «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Արդեն մեկ շաբաթ է ինտենսիվ ստուգումներ են սկսվել Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ում (Հայաստանի պաշտպանական ռազմատեխնիկական ընկերություն), որի նախագահն է Արցախի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս):

Ստուգումներն իրականացնում է բանակի «սարսափ» (այսպես են բնութագրում նրան պաշտպանության նախարարությունում), ՀՀ նախագահի խորհրդական, գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանի խումբը:

Հայտնի է, որ Միքայել Հարությունյանը, իր լիազորությունների սահմանում, մշտապես անաչառ, նույնիսկ «անողոք» ստուգումներ է կատարում պաշտպանության նախարարությունում, բազմաթիվ բացահայտումներ անում (Հայկազ Բաղմանյան եւ այլք):

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գրեթե համոզված ենք՝ Արկադի Իվանովիչի մոտ ամեն ինչ կարգին է, սակայն չկարողացանք պարզել, թե այդ ստուգումները հերթական պլանային ստուգումնե՞ր են, թե եկել են կոնկրետ «գործով»»:

 

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով