Սեպուհ Սրբազան. Երուսաղեմը որևէ ժամանակ հրեաների մայրաքաղաքը չի եղել

Թեհրանի հայոց թեմի առաջնորդը հայտարարել է, որ Երուսաղեմը մուսուլմանների, քրիստոնյաների ու հրեաների կողմից հարգված պատմական վայր է: «Պատմության ընթացքում Երուսաղեմը որևէ ժամանակ հրեաների մայրաքաղաքը չի եղել». ասել է նա:

ԻՌՆԱ-ի երեքշաբթի օրը կատարած հաղորդման համաձայն, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տեր Սեպուհ Ս. Արք. Սարգսյանն Իսլամական հեղափոխության Այգաբացի տասնօրյակի շտաբի կրոնական փոքրամասնությունների կոմիտեի մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով ԱՄՆ-ի նախագահի կողմից Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք հայտարարվելուն, ասել է. «Այս արտահայտությունները Պաղեստինի ժողովրդի հետ կապված նրա թյուրըմբռնման ու թերի տեղեկությունների արդյունք են, քանի որ Երուսաղեմը որևէ ժամանակ Իսրայելի մայրաքաղաքը չի եղել: Բոլորը պիտի իմանան, որ Դավիթ ու Սողոմոն մարգարեներն էլ իրենց մայրաքաղաքը հաստատեցին Սիոն քաղաքում, որը հետագային հայտնի դարձավ, որպես Դավթի քաղաք»:

Սեպուհ Սրբազանն ընդգծել է, որ վաղեմի շրջաններից Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաքն է եղել, հավելելով. «Պատմագիրները որևէ ժամանակ Երուսաղեմը չեն հիշատակել, որպես Հրեաստանի մայրաքաղաք»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Մինչև իսլամի երևան գալը Երուսաղեմը քրիստոնյաների կարևոր քաղաքներից է եղել ու իսլամից հետո էլ պատկանել է երեք սուրբ կրոններին»,-նշել է Սեպուհ Արք. Սարգսյանը:

Թեհրանի հայոց թեմի առաջնորդն անդրադառնալով իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձին, հայտարարել է. «Ցանկացած հեղափոխություն առաջին տարիներին խնդիրներ է ունենում: Այդուհանդերձ, անցած 39 տարիների ընթացքում Իրանն ուշագրավ առաջադիմություն է ունեցել և անցած ամիս երկրումում տեղի ունեցած իրադարձություններն ապացուցեցին, որ ժողովուրդն ու հեղափոխությունը լրջորեն հետևում են խնդիրներին և Իրանը աչալուրջ երկիր է»:

«Բազմաթիվ բարեկամներ ինձ հետ կապվելով հարցնում էին, թե արդյոք սա նույն արաբական գարունն է: Նրանց իմ պատասխանը հետևյալն էր: Իրանի ժողովուրդը սիրում է գարնան եղանակը, սակայն արաբական գարունը միայն ավերածություն պատճառեց և եղբորը հանեց եղբոր դեմ: Բայց Իրանի ժողովուրդը հավատարիմ է իր արժեքներին ու սրբություններին ու իր ձեռքով իր երկիրը չի ավերելու»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

 

parstoday

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով