Շինանյութի Սերգեյն ու ազատ արձակված որդին վերադարձել են. Ուկրաինայում գտնվող խաղային բիզնեսը կվաճառեն. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Գործարար Սերգեյ Մանուկյանը (Շինանյութի Սերգեյ) եւ ազատ արձակված որդին` Արման Մանուկյանը, երեք օր առաջ Հայաստան են վերադարձել։

Դեռեւս 2017 թվականի նոյեմբերին գործարարի որդուն եւ զարմիկին Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւ քաղաքում անհայտ անձինք զենքի սպառնալիքով առեւանգել էին սեփական առանձնատան բակից, եւ մոտ երկու ամիս երիտասարդ տղաների տեղն անհայտ էր, նրանց մասին որեւէ տեղեկություն չկար, եւ միայն օրերս են նրանց ազատ արձակել։ Մեր տեղեկություններով՝ պատանդներին հայտնաբերել են տեղի իրավապահ մարմինները։

Սակայն մեզ չհաջողվեց պարզել՝ քրեական գործ հարուցվել է, թե ոչ, եւ, առհասարակ, գործի մանրամասները գաղտնի են պահվում։ Սակայն տեղեկացանք, որ գործարարը մտադիր է վաճառել Ուկրաինայում գտնվող խաղային բիզնեսը, քանի որ որդին այլեւս չի վերադառնալու Ուկրաինա»։

Ավելի մանրամասն`  թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով