Բրյուսովի անվան համալսարանում լուրջ փոփոխություններ են սպասվում. ինչ է որոշել նոր ռեկտորը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Բրյուսովի անվան համալսարանի նոր ռեկտոր, ԿԳՆ նախկին փոխնախարար Կարինե Հարությունյանը կրճատումներ, կառուցվածքային փոփոխություններ է անում։ Ոչ միայն ամբիոններ են միավորվել, նորերն ստեղծվել, այլեւ ռեկտորը մտադիր է լուծարել հեռակա ուսուցման բաժինը, ֆինանսատնտեսական եւ գիտության գծով պրոռեկտորների հաստիքները։

Հենց այդ պատճառով ֆինանսատնտեսական գծով պրոռեկտորը՝ ՀՀԿ-ական Կարեն Ավագյանի եղբայրը՝ Արթուր Ավագյանը, դառնում է կրթության տեսչական մարմնի պետի տեղակալ, ինչը նախօրեին հաստատեց տեսչապետ Ալեքսանդր Շագաֆյանը։ Հիշեցնենք, որ Ավագյանի եղբայրը հայ հանրությանը հայտնի է մի ավտովթարի պատմությունից, որի արդյունքում լուրջ վնասվածքներ ստացած երիտասարդը տարիներ շարունակ բողոքում էր, որ անգամ իր բուժման ծախսերը չեն հոգացել»։

Ավելի մանրամասն`  թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով