Մխիթարյանն ուզում է «Արսենալ»-ի փոխարեն տեղափոխվել «Բորուսիա». The Independent

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հնարավոր տեղափոխությունն այլ ակումբ շարունակում է մնալ միջազգային ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում:

Բրիտանական «The Independent»-ը գրում է, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը համաձայնության է եկել «Արսենալ»-ի չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսի հետ, սակայն դեռևս հարցական է Մխիթարյանի տեղափոխությունը «զինագործների» թիմ: Ըստ պարբերականի՝ Մխիթարյանը չի ուզում միանալ «Արսենալ»-ին, այլ մտադիր է վերադառնալ Դորտմունդի «Բորուսիա»:

Անգլիական մեկ այլ պարբերական` Mirror-ը գրում է, որ մինչ շաբաթվա ավարտը փոխանակությունը Ալեքսիս Սանչեսի և Հենրիխ Մխիթարյանի միջև կկայանա: Սակայն ամեն ինչ ավելի դանդաղ է ընթանում, քանի որ Մխիթարյանը ուզում է, որ բավարարվեն իր և Ռայոլայի ֆինանսական պայմանները:

Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվեց 2016 թվականին Դորտմունդի «Բորուսիա»-ից: Հայ կիսապաշտպանը «կարմիր սատանաների» կազմում 2016/17 մրցաշրջանում դարձավ Եվրոպայի լիգայի հաղթող՝ դառնալով եզրափակիչ երկու գոլերից մեկի հեղինակը:

Նմանատիպ նորություններ

Միայն փաստեր #5. Շախմատ 2008-2018թթ. ՏԵՍԱՆՅՈՒԹ... Միայն փաստեր #5. Շախմատ 2008-2018թթ. :Տեսանյութը՝ Սերժ Սարգսյանի ոչ պաշտոնական էջից.  ...
Հրանտ Մելքումյանը հաղթանակներով է մեկնարկել London... Լոնդոնում մեկնարկել է London Chess Classic շախմատային փառատոնը, որի գլխավոր մրցաշարին մասնակցում է հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը: Մեկ...
Իբրահիմովիչը կմնա Լոս Անջելես Գելաքսիում... «Լոս Անջելես Գելաքսիի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը չի հեռանա ամերիկյան թիմից, հայտնում է LA Times-ը: Այս մասին պաշտոնապես կհայտարարվի հա...
Իշխանությունները վրեժխնդիր են լինում շախմատիստների... Analitik.am-ին հայտնի դարձավ, որ մի շարք շախմատի դպրոցներ փակվել են և շարունակում են փակվել, հասկանալու համար պատճառը,   կապ հաստատեցինք «Նարվա»...
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի հավաքականը երկու բրոնզե մ... Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն այսօր` հոկտեմբերի 29-ին, Բուդապեշտից վերադառնում է Երևան, որտեղ մասնակցում էր աշխարհի առաջնությանը:...
Bild. Վենգերն այսօր կարող է դառնալ Բավարիայի գլխավ... Այսօր` հոկտեմբերի 19-ին, կկայանա «Բավարիայի» ղեկավարների մամուլի ասուլիսը, որին ներկա կգտնվեն Կառլ-Հայնց Ռումենիգեն և մյուխենցիների մարզական տնօրեն Հա...
ՀՖՖ. Մեր հավաքականն առավել, քան երբևէ ունի ֆուտբոլ... Հոկտեմբերի 16-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք ՈՒԵՖԱ-ի Ազգերի Լիգայի Հայաստան-ՆՀՀ Մակեդոնիա ընտրական հանդիպումների տոմս...
Մակեդոնիայի հավաքականի ֆուտբոլիստներ. Երևան ենք եկ... Ազգերի լիգայի չորրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալելու է Մակեդոնիայի ընտրանուն: Խաղից առաջ Մակեդոնիայի հավաքականի ֆուտբոլիստները հա...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով