Թրամփը հրաժարվեց փակել Գուանտանամոյի բանտը

ԱՄՆ- ի նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր Է ստորագրել Գուանտանամոյի զինվորական բանտը պահպանելու մասին, ինչը չեղարկում Է դրա փակման վերաբերյալ երկրի նախկին նախագահ Բարաք Օբամայի կարգադրությունը:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-­ը, հայտնել Է The Washingtion Post­ը: «Երկրի դրության մասին» ավանդական ուղերձով ելույթ ունենալով ԱՄՆ­-ի Կոնգրեսի Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի համատեղ նիստում, նա նշել Է, որ 2017 թվականին երկիրը ազատ Է արձակել հարյուրավոր վտանգավոր ահաբեկիչների, այդ թվում՝ «Իսլամական պետության» առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիին «միայն նրա համար, որ վերստին նրանց հետ հանդիպի մարտի դաշտում»: ԱՄՆ­-ի Ազգային անվտանգության հետախուզության տնօրենի աշխատակազմի տվյալներով՝ Գուանտանամոյի բանտից 728 ազատվածների մոտավորապես 17 տոկոսը վերադարձել Է մարտական գործողություններին, 12 տոկոսը կասկածվում Է դրանում: Գուանտանամոյի բանտը ճամբար Է այն անձանց համար, որոնք ԱՄՆ­-ի իշխանությունների կողմից կասկածվում են տարբեր հանցագործությունների, հիմնականում՝ ահաբեկչության, հակառակորդի կողմում պատերազմ վարելու մեջ: Այն գտնվում Է Գուանտանամոյի ծոցում (Կուբա) անժամկետ վարձակալված ռազմածովային բազայում:­

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Armenpress.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով