Բացահայտվել է 350.000.000 միլիոն դրամը գերազանցող հափշտակության դեպք

Հունվարի 1-ին՝ ժամը 17:0 5-ին, «ՍԵՖ Ինտերնեյշնլ» ունիվերսալ վարկային կազմակերպության Վանաձորի մասնաճյուղից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ մասնաճյուղից գողություն է կատարվել:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ դրամապահոցից հափշտակվել է մոտ 20 կիլոգրամ ոսկյա զարդերը, մոտ 7200 դոլար և 8.300.000 դրամ գումար:
Կազմակերպությանը պատճառվել է 281.000.000 դրամի գույքային վնաս:

Ոստիկանության քրեական հետախուզության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունների, Լոռու մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողների, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ և Քննչական կոմիտեի աշխատակիցների ձեռնարկած ծավալուն հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել են կատարվածի կարևորագույն հանգամանքները:

Մասնավորապես պարզվել է, որ նախորդ տարվա դեկտեմբերի 29-ին ևս դրամապահոցից հափշտակվել է ընդհանուր 90.000.000 դրամ արժողությամբ ոսկյա զարդեր ու ձուլակտորներ, 803.000 դրամ և 4829 դոլար: Այս գողությունը կատարելու կասկածանքով ոստիկանություն է բերման ենթարկվել ու ձերբակալվել մասնաճյուղի կառավարիչ 36-ամյա Հայկազ Մարտիրոսյանը, որն էլ ահազանգել էր ոստիկանություն:

Ձեռնարկված հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Հայկազ Մարտիրոսյանը դրամապահոցի բանալու կրկնօրինակը տվել է Երևանում հաշվառված 48-ամյա Արսեն Գրիգորյանին, որն էլ մասնաճյուղից գողություն է կատարել արդեն հունվարի 1-ին՝ կազմակերպությանը պատճառելով 281.000.000 դրամ գույքային վնաս:
Իրավապահները հայտնաբերել են գողոնի մի մասը:

Առգրավված ոսկյա զարդերն ու գումարը ուղարկվել են ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն:
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Արսեն Գրիգորյանին հյատնաբերելու ուղղությամբ:

 

Կապանում ճակատ-ճակատի բախվել են Lexus-ն ու Нива-ն. կա վիրավոր

30.05.2020

«Պատրաստվում ենք այս hինգշաբթի կոտրել ամենատարածված միֆերը Covid-19-ի մասին».Արմեն Մուրադյան

01.06.2020

ՀՀ-ում կորոնավիրուսից մահացած ոչ մի անձ չկա․ Վահան Հովհաննիսյան

02.06.2020

Սուտ. որը թիթեռի պես մեկ օրվա կյանք ունեցավ

31.05.2020

«Եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա առաջիկա շաբաթվա ընթացքում՝ ես դուրս կգամ քաղաքականությունից». Արմեն Աշոտյան.168.am

04.06.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով