Մուտք էր գործել դեղատուն և դանակի սպառնալիքով դրամարկղից բացահայտ գումար հափշտակել: Ոստիկանները բացահայտեցին ավազակային հարձակումը

Հունվարի 4-ին՝ ժամը 19.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1995 թ. ծնված Ն. Տ.-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 19.40-ին, անհայտ անձը, ներս մտնելով Զաքյան փողոցի թիվ 30 հասցեում գործող դեղատուն, դանակի սպառնալիքով դրամարկղից բացահայտ հափշտակել է 177.000 դրամ և դիմել փախուստի:

Ոստիկանության ՔՀԳՎ, Երևան քաղաքի վարչության ՔՀԲ, Կենտրանական և Կապանի բաժինների ՔՀԲ ծառայողները, համատեղ իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել են նշված հանցագործությունը կատարողի ինքնություն, ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով