Monthly Archives: Դեկտեմբերի 2017

ՌԴ ԶՈւ Կասպյան նավատորմիղի ՀՕՊ ուժերը ոչնչացրել են պայմանական հակառակորդի օդային թիրախներ

ՌԴ ԶՈւ Կասպյան նավատորմիղի հակաօդային պաշտպանության պարեկային ուժերը վարժանքներ են անցկացրել պայմանական օդային թիրախների հայտնաբերման և ոչնչացման թեմայով։ Ներգրավվել են «Թաթարստան», «Դաղստան» հրթիռային, «Գռադ Սվիյաժսկ», «Ուգլիչ» փոքր հրթիռային նավերը։ Այս մասին դեկտեմբերի 22-ին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը։ Վարժանքների սցենարի համաձայն՝ Կասպյան նավատորմիղի ռադիովերահսկողության միջոցները նավերի տեղակայման վայրի մոտ հայտանաբերել են պայմանական հակառակորդի կործանիչ։ Պայմանական… Կարդալ ավելին »

Բակո Սահակյանն այցելել է ՊԲ հարավային զորամասեր

Դեկտեմբերի 23-ին Արցախի ղեկավար Բակո Սահակյանն այցելել է հարավային հատվածում տեղակայված մի շարք զորամասեր, ծանոթացել զինծառայողների ծառայության ընթացքին և կենցաղային պայմաններին.Հայտնում է «Արցախ Պրեսս» գործակալությունը: Զորամասեր այցի ընթացքում Արցախի ղեկավարն անցկացրել է ընդլայնված խորհրդակցություն այնտեղ իրականացվող և նախատեսվող ծրագրերի շուրջ: Բակո Սահակյանը կարևորել է հարավային հատվածում իրականացվող ռազմավարական ծրագրերը և աշխատանքների պատշաճ իրականացման համար կոնկրետ… Կարդալ ավելին »

Ավստրալիան դադարեցնում է մասնակցությունը «Իսլամական պետության» դեմ ավիահարվածներին

Ավստրալիան դադարեցնում է մասնակցությունը Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ Միացյալ Նահանգների գլխավորած միջազգային կոլալիցիայի օդային գործողություններին: Այս մասին հայտարարել է Ավստրալիայի պաշտպանության նախարար Մարիզ Փեյնը, փոխանցում է բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականի կայքը: Ավստրալիայի պաշտպանության նախարարը նշել է, որ կոալիցիայի անդամ մյուս երկրների և Իրաքի իշխանություններից հետ քննարկումներից հետո Ավստրալիան որոշել է Մերձավոր Արևելքից դուրս… Կարդալ ավելին »

Կարեն Ասմարյան. Վոլեյբոլի համար տարին հագեցած էր

2017 թվականին Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան անցկացրել է քսանհինգ տարբեր միջոցառումներ: ՀՎՖ գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփեց անցնող մրցաշրջանի արդյունքները: «2017 թվականը մեզ համար բավականին հագեցած տարի էր, ինչպես հանրապետության, այնպես էլ միջազգային մակարդակով: Ֆեդերացիան բոլոր ջանքերը ներդրեց վոլեյբոլի, այդ թվում լողափնյա, զարգացման եւ մասսայականացման համար: Հատուկ կնշեմ վոլեյբոլի եվրոպական կոնֆեդերացիայի նախագահ… Կարդալ ավելին »

Վլադիմիր Պուտինը հոկեյ է խաղացել Կարմիր հրապարակում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է Կրեմլի պատերի մոտ տեղի ունեցած գիշերային հոկեյի լիգայի ընկերական հանդիպմանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ТАСС-ը, այս մասին հաղորդել է ՌԴ նախագահի պաշոտնական կայքը։ «Երեկ ուշ երեկոյան Վլադիմիր Պուտինը մասնակցել է Գիշերային հոկեյի լիգայի ընկերական հանդիպմանը, որը տեղի է ունեցել Կարմիր հրապարակում»,-ասված է հաղորդագրության մեջ։ Գիշերային հոկեյի լիգան հիմնադրվել… Կարդալ ավելին »

Կեղծ կոնյակներ իրացնելու դեպք է բացահայտվել

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 22-ին Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայից ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ են հրավիրվել 1996 թ. ծնված Ա. Ղ.-ն և 1994 թ. ծնված Ա. Գ.-ն` «Օպել» մակնիշի ավտոմեքենայով: Նրանք ավտոմեքենայի բեռնախցիկից ներկայացրել են 67 շիշ հայտնի ապրանքանիշի… Կարդալ ավելին »

Սերժ Սարգսյանը երեք ցմահ դատապարտյալների ներո՞ւմ կշնորհի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ի տեղեկություներով` ՀՀ մի շարք քրեակատարողական հիմնարկներում այս օրերին տեղեկություններ են տարածվել, որ Ամանորին ընդառաջ` Սերժ Սարգսյանը պատրաստվում է երեք ցմահ դատապարտյալների ներում շնորհել: Իսկ թե ովքեր կլինեն նրանք, դեռեւս գաղտնի է պահվում: Ըստ տարածված խոսակցությունների` քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունից այս օրերին համապատասխան փաստաթղթեր են պահանջել, որպեսզի հասկանան, թե որ ցմահ դատապարտյալի… Կարդալ ավելին »

«Իմ ազատամիտ սահմանումներին սովոր չէ ունկնդիրը». Լևոն Ալթունյան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթը երեկ ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանին հիշեցրել է, որ այս տարվա ընթացքում նրա մի շարք հայտարարություններ բավական բուռն ընդունվեցին հասարակության կողմից, եղան թյուրընկալումներ, եւ նախարարը ստիպված էր լրացուցիչ պարզաբանումներով հանդես գալ: «Իհարկե, ինչպես ասացիք` թյուրընկալումներ կան երկու կողմից. միգուցե ոչ միշտ եմ ես ճիշտ սահմանումները օգտագործում, ինչ-որ տեղ իմ… Կարդալ ավելին »

Կանևսկոյի գերեզմանին եկած քրեականների մեծ մասը դեռ Հայաստանում է. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մենք գրել էինք, որ դեկ­տեմբերի 18-ին Հայաստան են ժամանելու բազմաթիվ քրեական հեղինակություններ Ռուսաստանից ու տարբեր երկրներից` մասնակցելու օրենքով գող Արմեն Կանեւսկոյի մահվան հեր­թական` 7-րդ տարելիցին: Նրանց դիմավորել է Արմեն Կանեւսկոյի եղբայրը` Արտյոմը: Մեր տեղեկու­թյուններով` քրեական հեղինակու­թյունների քանակն այս տարի ան­նախադեպ մեծ է եղել` 600-ից ավե­լի մարդ է ժամանել Հայաստան: Նրանց մի… Կարդալ ավելին »