Monthly Archives: Դեկտեմբերի 2017

Ծաղիկ Ռուբոն իր ամենամեծ գազալցակայանը վաճառել է. գնորդը մարզպետ է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Ռուբեն Գեւորգյանը՝ Ծաղիկ Ռուբոն, մոտ երկու ամիս առաջ իր ամենամեծ գազալցակայանը վաճառել է, գնորդն էլ, հավաստի աղբյուրներով, Տավուշի տխրահռչակ մարզպետ Հովիկ Աբովյանն է։ Մեզ չհաջողվեց կապվել մարզպետի հետ՝ հասկանալու, թե ամսական մոտ կես միլիոն դրամ աշխատավարձ ստացող մարզպետն ինչպես է կես միլիոն դոլար արժողությամբ գազալցակայան ձեռք… Կարդալ ավելին »

Ծառայությունից խուսափածներին տույժի դիմաց ազատելը երիտասարդներին մղում է դեպի Սփյուռք. Վիգեն Սարգսյան

13-14 տարեկանում տղա երեխաներին փորձում են դուրս տանել, իմանալով, որ 27 տարին լրանալուց հետո կվճարեն գումարը և կվերադառնան: Պաշտպանության նախարարի տեսակետով՝ ծառայությունից խուսափած անձանց տույժի դիմաց քրեական հետապնդումից ազատելու օրենքը հայրենիքից դեպի սփյուռք մղելու օրենսդրություն է:  Այս մասին պաշտպանության նախարարը հայտնել է «Շանթ» հեռուստաընկերության զրույցում: «Ես չեմ համարում, որ դա լավ քաղաքականություն է, որովհետև եթե… Կարդալ ավելին »

Որտե՞ղ են դիմավորելու Ամանորը Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Որտե՞ղ են լինելու Հայաստանի պաշտոնյաները տոնական օրերին, աշխարհի որ կետում են դիմավորելու Նոր տարին եւ ինչպես են անցկացնելու տոնական արձակուրդները: Մեր այս հարցերին պատասխանեցին պետական այրերի մամուլի խոսնակները: Սերժ Սարգսյանը ավանդույթի համաձայն դեկտեմբերի 31-ին այցելելու է սահմանային դիրքեր: Նրան ուղեկցելու է ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը: Այս մասին տեղեկացանք ՊՆ մամուլի… Կարդալ ավելին »

Թուրքիայում դեռ չի հաջողվում ռազմական օդաչուների պակասը լրացնել

Թուրքիայի զինված ուժերը մինչև 2020 թ. վերջ երկարաձգել է նախկին օդաչուներին զինուժ ընդունելու դիմումների ժամկետը: Թուրքիայի ՌՕՈւ ընդւոնվում են նախկինում զինուժի հետ կապը խզած օդաչուները, ինչպես նաև քաղավիացիայի օդաչուները, ովքեր կցանկանան զինուժ մտնել: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադալու» լրատվական գործակալությունը: Մրցույթին կարող են դիմել ինչպես առևտրական, այնպես էլ՝ բեռանփոխադրող ինքնաթիռների օդաչուները: Թուրքիայում ռազմակն օդաչուների… Կարդալ ավելին »

Դեկտեմբերի 24-ի աստղագուշակ

Խոյ: Ժամանակն է զբաղվել ձեզ հոգեհարազատ և հետաքրքիր այն գործերով, որոնք ժամանակին չափազանց բարդ են թվացել: Այսօր հաջողությունն ամենուր կուղեկցի ձեզ, կգտնվեն մարդիկ, ովքեր ճիշտ խորհուրդներ կտան և կսատարեն ձեզ: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է որոշակի գումարային շահույթ: Հաջող գնումներ կկատարեք: Հարմար օր է փոքրիկ ուղևորությունների, միջավայրի փոփոխման, միջոցառումների մասնակցելու համար: Այսօր ուշադրության կենտրոնում կլինեք,… Կարդալ ավելին »

Վթարի է ենթարկվել պատգամավոր Աղվան Վարդանյանի որդին. Shamshyan.com

Shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ դեկտեմբերի 23-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 122 շենքի դիմաց բախվել են Երևան քաղաքի Դավիթաշեն 4 թաղամասի բնակիչ, 35-ամյա Վահե Վարդանյանի վարած Toyota Camry մակնիշի 100 HH 11 համարանիշի, Վանաձոր քաղաքի Կամոյի փողոցի բնակիչ, 27-ամյա Տիգրան Դալլաքյանի վարած Toyota Camry մակնիշի… Կարդալ ավելին »

Արտակարգ վթար Երևանում. թիվ 37 երթուղին սպասարկող ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց, 200 մետր առաջ ընթանալով, մի քանի նստարաններ կոտրելով՝ բախվել է հաստաբուն ծառին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։50-ի սահմաններում թիվ 37 երթուղին սպասարկող Higer մակնիշի 4785 Տ համարանիշի ավտոմեքենայի վարորդ՝ 36-ամյա Արտակ Գաբրիելյանը դեռևս անհայտ պայմաններում Կոմիտասի պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գովազդային վահանակին, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին և մոտ 250 մետր առաջ ընթանալով՝ բախվել ծառին։ Ինչպես դեպքի վայրից… Կարդալ ավելին »

«Քեսաբն ինձ համար հավասար է Հայաստանին».Գարուն Յարալյան

Հայրենադարձության ճանապարհները վերջին տարիներին  Հայաստան են բերել շատ հայերի, որոնց մեծ մասը, հաստատվելով Հայրենիքում, հարմարվել է նոր միջավայրին, աշխատանք գտել, ընկերներ ու հարևաններ ձեռք բերել, բարձրագույն կրթություն ստացել. նրանցից մեկի՝ Քեսաբից Հայաստան տեղափոխված երիտասարդ  ու հմայիչ, իրապես գարնանատեսք հայուհու՝ Գարուն Յարալյանի հետ, առիթ ունեցա զրուցելու «Հայերն այսօր»-ի համար: Ստորև  մեր ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում այդ… Կարդալ ավելին »

2015-2017թթ. Թուրքիայում PKK-ի հետ բախումներում սպանվել է 1212 ուժային. թուրքական ԶԼՄ

Թուրքիայում 2015-ի հունիսի խորհրդարանական ընտրություններից հետո մինչև այժմ թուրք ուժայինների և «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների բախումներում սպանվել է ընդհանուր առմամբ 1212 ուժային, այդ թվում՝ 771 զինծառայող, 352 ոստիկան, 89 «գյուղական պահաապան»: Այս մասին հայտնում է T24 հեռուստալիքի կայքը: Ըստ աղբյուրի՝ նույն ժամանակահատվածում թուրք-քրդական բախումների ընթացքում սպանվել է 555 քաղաքացիական: Թուրքական կայքը նշում է, որ վերջին… Կարդալ ավելին »

Թուրքիան արգելափակել է Սոչիում «համասիրիական կոնգրեսին» քրդերի մասնակցությունը

Աստանայում ընթացող Սիրիայի հարցով 8-րդ բանակցությունների ընթացքում քննարկվել է նաև Սոչիում հունվարին «համասիրիական կոնգրեսի» անցկացման հարցը: Թեև մեկ օր առաջ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը վստահեցրել էր, որ կմասնակցեն Սիրիայի բոլոր ուժերը՝ Թուրքիան արգելափակել է քրդերի մասնակցությունը: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Աստանայում սիրիական հակամարտության հարցով բանակցություններն անցկացվում են Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի… Կարդալ ավելին »