102-րդ բազայի զինծառայողները խաղարկում են ԱԹՍ-ների միջոցով ավիացիայի ուղղորդման վարժանքներ

Հայաստանում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի ավիացիոն նշանառուները «Ալագյազ» զորավարժարանում անցել են դաշտային հավաքների: Յոթօրյա վարժանքների ընթացքում խաղարկվելու են ԱԹՍ-ների միջոցով ավիացիայի կրակային ուղղորդման վարժանքներ: Այս մասին Razm.info-ին հայտնում են ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից:

Վարժանքները ընթանալու են 2 փուլով: Առաջին՝ տեսական, փուլում զինծառայողները ուսումնասիրելու են Հայաստանում ռուսաստանյան զորամիավորման սպառազինությունում առկա կործանիչ և բանակային ավիացիայի մարտավարատեխնիկական բնութագրերը, կիրառման պայմանները և անվտանգության կանոնները:

Գործնական փուլում զինծառայողները խաղարկելու են ԱԹՍ-ների միջոցով ՄիԳ-29 կործանիչների, Մի-8ՄՏ և Մի-24Պ ուղղաթիռների համար թիրախների ուղղորդման վարժանքներ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հավաքներին ներգրավվել է ավելի քան 100 զինծառայող և 50-ից ավել ռազմական և ավիացիոն տեխնիկա:

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

razm.info

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով