Daily Archives: 07.12.2017

ՌԴ ԶՈւ ԳՇ պետ. Սիրիան ամբողջությամբ ազատագրվել է «Իսլամական պետությունից»

Դեկտեմբերի 6-ին Ռուսաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը հայտարարել է, որ Սիրիայի ողջ տարածքն ազատագրվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից, ԻՊ բոլոր ստորաբաժանումները ոչնչացվել են:  Փոխանցում է ՌԴ ՊՆ կայքը: ՌԴ ԶՈւ ԳՇ պետը հայտարարել է, որ ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն արդեն իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է այդ… Կարդալ ավելին »

Խորանում է Հայաստանի և Եվրամիության համագործակցությունը արտակարգ իրավիճակների ոլորտում

Սպիտակի երկրաշարժի օրը հիշատակվելու է աղետներին դիմակայելու պատրաստվածության ոգով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն և ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բինհ Աջեմյանին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հովանու ներքո ՀՀ ԱԻՆ և ԵՄ միջև համագործակցության խորացումն ու ընդլայնումը բնական… Կարդալ ավելին »

ՌԴ զինուժը «Տոռ-Մ2» ԶՀՀ-ներով խոցել է պայմանական օդային թիրախներ

ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի զենիթահրթիռային ստորաբաժանումները Աստրախանի «Կապուստին Յար» զորավարժարանում «Տոռ-Մ2» ԶՀՀ-ներով կանխել են պայմանական հակառակորդի օդային հարձակումը։ Այս մասին դեկտեմբերի 4-ին տեղեկացնում է ռուսաստանյան «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը։ Վարժանքներին զինծառայողները խոցել են պայմանական հակառակորդի ինքնաթիռները, թևավոր հրթիռները, ավիառումբերը, անօդաչու թռչող սարքերի նմանվող թիրախները։     razm.info

Պաղեստինում համընդհանուր գործադուլ է անցկացվում Երուսաղեմի մասին Թրամփի որոշման դեմ

Համընդհանուր գործադուլը, որն անցկացվում է ի նշան Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Վաշինգտոնի որոշման դեմ բողոքի, կաթվածահար վիճակ է ստեղծել Հորդանան գետի Արեւմտյան ափին։ Ինչպես հայտնել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը, աշխատանքը կանգ է առել կրթության բոլոր հատվածներում՝ դպրոցները, ինստիտուտները եւ համալսարանները փակվել են կրթության նախարարության որոշմամբ: Գործադուլն ընդգրկել էնաեւ առեւտուրը՝ դեկտեմբերի 7-ին խանութները փակվել են պաղեստինցիների… Կարդալ ավելին »

Ճանապարհները Հայաստանում

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ին ժամը 14:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց: Դեկտեմբերի 7-ին՝ կեսօրից հետո, ցիկլոնը կկորցնի իր ուժը, տեղումներն աստիճանաբար կդադարեն, դրանք կպահպանվեն միայն Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում։ Դեկտեմբերի 8-ին կրկին շրջանների զգալի մասում կտեղա… Կարդալ ավելին »

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 7-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն։ Դեկտեմբերի 8-ին հյուսիսային շրջաններում կտեղա թույլ ձյուն։ 9-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 8-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 7-10-ը՝ գիշերը, աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով: Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 7-ի ցերեկը, 9-12-ը սպասվում է… Կարդալ ավելին »

Զինգրքույկներում նշումների անհետացումների շուրջ նոր իրադարձություններ են ծավալվում. զինծառայողները դիմել են դատարան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ապրիլյան պատերազմի մարտական գործողություններին մասնակցելու մասին զինգրքույկներում նշումների անհետացումների շուրջ նոր իրադարձություններ են ծավալվում: Ինչպես հայտնի է՝ 2017 թվականի հունվարին զորացրված մի ժամկետային զինծառայող մեծ աղմուկ էր բարձրացրել՝ հայտարարելով, որ ապրիլյան պատերազմի ժամանակ մասնակցել է մարտական գործողություններին, սակայն իրենց զինգրքույկներում այդ նշումը կա՛մ ջնջել էին, կա՛մ որեւէ նման նշում չեն իրականացրել:… Կարդալ ավելին »

Աշոտ Աղաբաբյանը նեղացած է ոչ միայն հարազատ կուսակցությունից, այլև ՀՀԿ-ական ազգականներից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը նեղացած է ոչ միայն հարազատ կուսակցությունից, այլեւ ՀՀԿ-ական ազգականներից: Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները՝ Աղաբաբյանը վերջերս դադարեցրել է շփումները նաեւ իր փեսայի՝ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի հետ: Ու սա այն դեպքում, երբ Գալուստ Սահակյանը եւ նրա որդին՝ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության… Կարդալ ավելին »

Դեկտեմբերի 7-ի աստղագուշակ

Խոյ: Կարիք չկա խուճապի մատնվելու, եթե ինչ-որ բան այնպես չի դասավորվում, ինչպես կցանկանայիք: Բացասական միտումների ազդեցությունը թեև մեծ է, բայց ոչ երկարատև: Միևնույն ժամանակ, պատահական հաջողությունը կարող է շատ բան փոխել դեպի լավը, հնարավորություն ընձեռել արագ և առանց մեծ ջանքերի հասնել նպատակակետին: Օրը բարենպաստ է համագործակցության, զանազան միջոցառումների մասնակցելու, հանդիպումների համար: Օգտակար կլինեն այն մարդկանց… Կարդալ ավելին »

Աղմկահարուց բացահատումները շարունակվում են

«Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության շուրջ աղմկահարուց բացահատումները շարունակվում են: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նշված ապահովագրական ընկերության գործակալները մեղադրվում են ընկերության գումարները հափշտակելու մեջ: Հիշեցնենք, որ «Նաիրի ինշուրանս» ընկերության հիմնական բաժնետերը Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լեւոն Քոչարյանն է: Եվ այսպես՝ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ անհատ ձեռներեց Արեգ Հովհաննիսյանը 2017թ. մայիսի 31-ին գնացել է Երեւանի… Կարդալ ավելին »