ՌԴ ԶՈւ ԳՇ պետ. Սիրիան ամբողջությամբ ազատագրվել է «Իսլամական պետությունից»

Դեկտեմբերի 6-ին Ռուսաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը հայտարարել է, որ Սիրիայի ողջ տարածքն ազատագրվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից, ԻՊ բոլոր ստորաբաժանումները ոչնչացվել են:  Փոխանցում է ՌԴ ՊՆ կայքը:

ՌԴ ԶՈւ ԳՇ պետը հայտարարել է, որ ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն արդեն իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է այդ մասին:

Գերասիմովի խոսքերով՝ դեկտեմբերի 6-ին Սիրիայի կառավարական և կառավարամետ ուժերն ազատագրել են Դեր Զորի շրջակայքի վերջին բնակավայրերը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետն ավելացրել է, որ Եփրատից արևելք հաջող են գործել Միջազգային կոալիցիայի ուժերը, մասնավորապես՝ քրդական զինուժը և տեղի ցեղերը: Ըստ որում մասնավորապես քրդերը գործել են նաև Ռուսաստանի խորհրդով և աջակցությամբ:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին Ռուսաստանը քրդերին օգնել էր ԻՊ=ից Դեր Զորի արվարձաններ գրավելու գործողությունում: Նույն օրը համատեղ մամուլի ասուլիս էին անցկացրել քրդական ուժերի խոսնակը և Սիրիայում ՌԴ ԶՈւ «Հմեյմիմ» ավիաբազայի հրամանատարը: Դեկտեմբերի 6-ին Սիրիայի քրդական ուժերը ՌԴ զինուժին շնորհակալություն են հայտնել նաև Եփրատից արևմուտք ԻՊ դեմ գործողություներում իրենց օգնելու համար:

Հավելենք, որ սա նոր զարգացում էր սիրիական գործընթացում, քանի որ Սիրիայի քրդերի հիմնական դաշնակիցը Միացյալ Նահանգներն է: Այս մասին ավելի մանրամասն այստեղ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

razm.info

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով