Ովքեր են իրականում ձնե մարդիկ

Загрузка...

Բրիտանացի գիտնականները բացահայտել են եթիի՝ մարդանման էակի ծագումը, որին նկատել են, մասնավորապես, Հիմալայներում: Հետազոտությունը հրապարակված է Royal Society journal Proceedings B հանդեսում, հաղորդում է The Guardian-ին:

Իրականում, ինչպես ցույց են տվել մասնագետները, եթին վերապրուկային հոմինիդ չէ: Դրա փոխարեն բազմիցս մարդանման էակի տեղ են դրվել տարբեր տեսակների արջեր. հիմալայան, տիբեթական, գորշ եւ տյանշանական արջերը: Հեղինակները նման եզրակացությունների են հանգել՝ կատարելով բազմաթիվ արտեֆակտների ծագումնաբանական անալիզ, որոնք, ըստ ականատեսների հաղորդումների՝ պատկանել են եթիների: Մասնավորապես, դրանց թվում են ոսկորների, ատամների, մաշկի, մազերի եւ կղանքի նմուշները:

Փորձաքննությունը ցույց է տվել, որ այդ տարրերը, որոնք հավաքվել են մոլորակի տարբեր մասերում եւ պահվում են թանգարաններում ու մասնավոր հավաքորդների մոտ, պատկանում են 23 տարբեր արջերի: Այդ կենդանիների բնակության վայրերը համընկնում են այն տարածքների հետ, որտեղ ականատեսները հայտարարել են եթիներ նկատելու մասին:

 

 

 

168.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...