Մոսկվայում կամավոր ներկայացել է ՀՀ իրավապահներին

Դեկտեմբերի 7-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Կոտայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ՔՀԳՎ օպերատիվ խմբին Մոսկվա քաղաքում ներկայացել և Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1994 թ. ծնված Էդգար Խ.-ն, որը փետրվարի 27-ից Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 183 հոդվածի (ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալն առանց հափշտակելու նպատակի) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով