2018 թվականին ՀՀ ռազմական բյուջեն աճում է ավելի քան 18 տոկոսով

Նոյեմբերի 12-ին Հայաստանի Ազգային ժողովն ընդունել է 2018 թվականի պետբյուջեի մասին օրինագիծը, որով նախնական տարբերակի համեմատ 2018-ի ՀՀ պաշտպանական բյուջեն աճել է: Օրինագիծն ընդունվել է 64 կողմ, 35 դեմ ձայնով:

2018 թվականի բյուջեի նախագծով պաշտպանական բյուջեն ամերիկյան դոլարով կազմում է 511 մլն ԱՄՆ դոլար (դեկտեմբերի 8-ի փոխարժեքով):

Այսպիսով՝ ՀՀ 2018 թ. բյուջեով նախատեսվում է պաշտպանության ոլորտի ծախսերին հատկացնել 247 մլրդ 895 մլն դրամ: Պաշտպանական բյուջեից ռազմական պաշտպանությանը կուղղվի 238 մլրդ 245 մլն դրամ:

Որպես արդեն իսկ ընթացիկ տարվա բյուջեի համեմատ շուրջ 37 մլրդ դրամով աչած պաշտպանական բյուջեն վերջնական տարբերակում ավելացվել է ևս 1 մլրդ 27 մլն 642 հազար 500 դրամով: Այսպիսով ընթացիկ տարվա բյուջեի համեմատ, որը կազմում է 209,8 մլրդ դրամ, 2018 թվականի ռազմական բյուջեն ավելացվում է ավելի քան 38 մլրդ դրամով (18,15%):

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Ոլորտը2017 թ. (հազար ՀՀ դրամ)2018 թ. նախագիծ (հազար ՀՀ դրամ) 28.09.20172018 թ. օրենք (հազար ՀՀ դրամ). 08.12.2017
Պաշտպանություն (ընդհանուր)209.813.481,1246,868,235.7247,895,878.2
Ռազմական պաշտպանություն202.106.217,2238,227,126.3238,245,614.3
Արտաքին ռազմական օգնություն162.818,4118,657.2117,011.7
Հետազոտական և նախագծային աշխատանքներ1.641.470,12,433,461.42,433,461,4
Պաշտպանություն (այլ դասերին չպատկանող)5.902.975,46,088,990.87,099,790,8

Օրենքը դեռևս պետք է ստորագրվի նախագահի կողմից:

Նշենք, որ 2017-ի հուլիսին ՀՀ ֆիննախարարը հայտներ էր, որ պաշտպանության նախարարության ծախսերը նախատեսվում է յուրաքանչյուր տարի ավելացնել 26-27 միլիարդ դրամով, ինչը կլինի համախառն ներքին արդյունքի 4 տոկոսի պայմաններում:

Հոկտեմբերի 24-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ ռազմական բյուջեն մյուս տարի կտրուկ աճելու է, բայց դա միայն մեկ տարով չի սահմանափակվելու, այլ լինելու է շարունակական:

Վիգեն Սարգսյանի խոսքով՝ ավելացված գումարի զգալի մասը կուղղվի հիմնականում զենք-զինամթերքին և սպառազինությանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

 

razm.info

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով