Հայտարարություն. Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի խորհրդանիշի և կարգախոսի ընտրության մրցույթի անցկացման վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովը հայտարարում է Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի խորհրդանիշի /լոգոյի/ և կարգախոսի մրցույթ:

Հայտերն ընդունվում են էսքիզի տեսքով` գունավոր և սև-սպիտակ տարբերակներով: Էսքիզը ներկայացնել էլեկտրոնային կրիչի, ինչպես նաև 50×60 սմ ստվարաթղթի վրա: Խրախուսվում է նույն խորհրդանիշի տարբերակների ներկայացումն այլ ձևաչափերով /ծրար, ձևաթուղթ, գովազդ և այլն/՝ կարգախոսի օգտագործմամբ:

Առաջարկները կքննարկի հանձնաժողովը, և հավանության արժանացած տարբերակը կհամարվի հոբելյանական տարվա միջոցառումների պաշտոնական խորհրդանիշն ու կարգախոսը:

Լավագույն աշխատանքների համար սահմանված են դրամական  մեկական մրցանակներ. գլխավոր՝ 1.500.000 ՀՀ դրամ, երկրորդ՝ 800.000 ՀՀ դրամ, խրախուսական՝ 500.000 ՀՀ դրամ /ներառյալ հարկերը/:

Աշխատանքները ներկայացնել բացառապես փակ ծրարով:

Փակ ծրարի ներսում տեղադրել թերթիկ՝ նշելով հեղինակի անձնական տվյալները՝ անուն, ազգանուն, հայրանուն, հասցե և հեռախոսահամար: Նույն թերթիկի վրա գրել 5 նիշից բաղկացած թվային կոդ` հայտի հեղինակի ցանկությամբ: Փակ ծրարի վերևի աջ անկյունում նշել միայն վերոհիշյալ կոդը:

Մրցույթին ներկայացված աշխատանքները վերադարձման ենթակա չեն:

Մրցույթի մասնակիցը կամ նրա լիազորված անձը հայտը հանձնելիս ստանում է համապատասխան ստացական:

Հայտերն ընդունվում են մինչև 2018 թ. հունվարի 12-ը, ժամը 17:00-ն՝ ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ընդհանուր բաժնում:

Հասցե՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական թիվ 2 մասնաշենք, հեռ. (011) 52-39-22:

Մրցույթի հետագա ընթացքին հետևելու համար առաջարկում ենք այցելել ՀՀ մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջ: Այդպես կարելի է հետևել մրցույթի վերաբերյալ ցանկացած տեղեկատվության: Ցանկալի է նաև մրցույթի մասին տեղեկատվության տարածումը սեփական ֆեյսբուքյան էջերի միջոցով:

 

Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողով

Հաղորդում հանցագործության մասին.Մարինա Խաչատրյան

24.07.2020

«Լավ վերջապես ինչպե՞ս անենք, որ սա գնա իր լոբին մաքրելու և հանգիստ թողնի մեզ իր խաղաղասրական կոչերով».Անի Կաղինյան

25.07.2020

«ՀՀ հպաաաարտ քաղաքացին համբուրում էր մի ուրիշ ոչ պակաս հպաաաարտ քաղաքացու հետույքը».Նարեկ Մալյան

25.07.2020

Ի՞նչ գործ ուներ Մարիամ Փաշինյանը Հայկ Սարգսյանի հետ Սևանում. վարչապետը տեղյակ է եղել White Shorja լողափի հավաքույթից.«Իրավունք»

29.07.2020

«Ստախոս Մակունցին տեղեկացրեք, որ մի պահ եղած մարդը տեղում համակարգչով սեփական բիզնեսից ստացված եկամուտները չի հաշվարկում».Արսեն Բաբայան

27.07.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով