Daily Archives: 11.11.2017

Ղարաբաղյան կողմը կրկին կոշտացնում է իր դիրքորոշումը. խմբագրական

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե «Արցախի հարցում ցավոտ լուծում է լինելու», մի կողմից ասել է՝ կոռեկտ չի համարում ՀՀ նախագահի խոսքերը մեկնաբանելը, բայց եւ հավելել՝ փոխզիջումների մասին խոսելը դեռ վաղ է: «Ես վստահ եմ, որ մենք այսօր, հատկապես 2016 թվականի ապրիլից հետո, շատ ավելի ճիշտ ենք պատկերացնում մեր անվտանգության համակարգի… Կարդալ ավելին »

ՊՆ պաշտոնատար անձանց կողմից չարաշահումների բացահայտումների դեպքերը շարունակվում են

Պաշտպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից չարաշահումների բացահայտումների դեպքերը շարունակվում են: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Բարսեղ Մայիլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա պայմանագրային հիմունքներով ծառայելով ՀՀ ՊՆ զորամասում եւ զբաղեցնելով պարենային պահեստի պետի պաշտոնը՝ յուրացման եղանակով հափշտակել է զգալի չափի արժողությամբ սննունդ: Այս արարքի համար Բարսեղ Մայիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի… Կարդալ ավելին »

Բեռման ենթարկվեց բուքմեյկերական գրասենյակից

Ոստիկանության Շենգավիթի բաժնի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ ծառայողները նոյեմբերի 10-ին, ժամը 21.50-ին, Երևանի Զաքյան և Խորենացի փողոցների խաչմերուկի բուքմեյքերական գրասենյակից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Արթուր Մ.-ին, որը հոկտեմբերի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն` իրացնելու կամ պատրաստելու նպատակով… Կարդալ ավելին »

Արցախում հակատանկային նռնակի պայթունից վիրավորված զինվորը սկսել է ինքնուրույն շնչել. Panorama.am

Արցախում նոյեմբերի 4-ին հակատանկային նռնակի պայթյունի հետևանքով վիրավորված զինծառայող Սերգեյ Ալումյանի առողջական վիճակը գնահատվում է ծանր կայուն՝ դրական դինամիկայով: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալի փոխտնօրեն Արտաշես Խաչատրյանը: Նրա խոսքով՝ արհեստական շնչառական ապարատը հանել են, զինվորն արդեն ինքնուրույն է շնչում: Պայթյունի հետևանքով վիրավորում ստացած երկրորդ զինծառայող Գևորգ Հյուսնունցի առողջական… Կարդալ ավելին »

«ՀՀ-ԵՄ համաձայնագիրը մի կողմից՝ Հայաստանին տալիս է ամեն ինչ, մյուս կողմից՝ ոչինչ». Արթուր Ղազինյան

«Հայաստան-Եվրամիություն առաջիկայում ստորագրվելիք համաձայնագիրը  մի կողմից՝ Հայաստանին տալիս է ամեն ինչ, մյուս կողմից՝ ոչինչ»,- այսօրվա ասուլիսին նման տեսակետ հայտնեց Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, վերլուծաբան Արթուր Ղազինյանը: «Փորձը ցույց է տվել, որ Եվրոպական միության և երրրորդ երկրների  հետ համագործակցության հիմքում դրված պայմանականության սկզբունքի առկայությունն է էապես խրախուսում տեղական իշխանություններին՝ գնալ բարեփոխումների, իսկ այստեղ ես չեմ տեսնում… Կարդալ ավելին »

Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ

Նոյեմբերի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ օպերատիվ իրադրություն: Նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ՝ հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 2300 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Կհոսանքազրկվեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 13-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10։00-16։00 Լենինգրադյան փ. 31Բ, 31Գ, 31Վ, Դավիթաշեն 4-րդ թաղ. 38, 39, 41 շենքերը, Բագրատունյաց փ. 19, 21, Նժդեհի փ. 2, Եղբայրության փ. 15, 16 շենքերը, Նժդեհի փ. 1, 3, Մանանդյան… Կարդալ ավելին »

տղամարդը Դավիթաշենի կամրջից ցած է նետվել

Նոյեմբերի 11-ին՝ ժամը 09:48-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի կամրջից քաղաքացի է ընկել: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: shamshyan.com-ի փոխանցմամբ`  քաղաքացին Դավիթաշեն կամրջից ինքնասպանություն է գործել՝ իրեն ցած նետելով։

Նոյեմբերի 11-ի աստղագուշակ

Խոյ. Հարմար օր է փնտրելու համար մի մարդու, ով պատրաստ կլինի լուծել ձեր բոլոր խնդիրները: Եվ դուք անպայման կգտնեք նրան: Հնարավոր է ազդեցիկ անձի հետ ծանոթություն, ընդ որում՝ դուք կնվաճեք նրա համակրանքը, ինչի շնորհիվ ձեր առջև կբացվեն բազմաթիվ հետաքրքիր հնարավորություններ: Բեղմնավոր է բիզնես-նախագծերի քննարկումը՝ ոչ պաշտոնական մթնոլորտում ձեռք բերված համաձայնագրերը ճշգրտորեն կիրականացվեն: Ձեզ հաջողվում է… Կարդալ ավելին »