«ՀՀ-ԵՄ համաձայնագիրը մի կողմից՝ Հայաստանին տալիս է ամեն ինչ, մյուս կողմից՝ ոչինչ». Արթուր Ղազինյան

«Հայաստան-Եվրամիություն առաջիկայում ստորագրվելիք համաձայնագիրը  մի կողմից՝ Հայաստանին տալիս է ամեն ինչ, մյուս կողմից՝ ոչինչ»,- այսօրվա ասուլիսին նման տեսակետ հայտնեց Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, վերլուծաբան Արթուր Ղազինյանը:

«Փորձը ցույց է տվել, որ Եվրոպական միության և երրրորդ երկրների  հետ համագործակցության հիմքում դրված պայմանականության սկզբունքի առկայությունն է էապես խրախուսում տեղական իշխանություններին՝ գնալ բարեփոխումների, իսկ այստեղ ես չեմ տեսնում պայմանականության սկզբունք, քանի որ իրավաբանորեն չենք կարող խորացնել այն՝ լինելով ԵԱՏՄ անդամ: Այդ սկզբունքը պետք է լինի կամ ինչ-որ խրախուսող միջոց, որը կստիպի տեղական իշխանություններին՝ որոշակիորեն սահմանափակել իրենց իշխանությունը, այսինքն՝ ավելի շատ իշխանություն փոխանցել ժողովրդավար ինստիտուտներին, քաղաքացիական հասարակությանը»,- ասաց նա:

Ղազինյանի դիտարկմամբ՝ նման համաձայնագրերի նպատակը պետք է լինի հենց քաղաքացու կյանքի բարելավումը, ինչը, ըստ նրա՝ նշանակում է, որ պետք է բարձրանա ծառայությունների որակը, նվազեն ապրանքների գները, եվրոպական կապիտալը մուտք գործի Հայաստան:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Իսկ դրա համար հատուկ համաձայնագիր ստորագրելու կարիք չկար, որովհետև Հայաստանի Սահմանադրությամբ այս ամենի համար անհրաժեշտ հիմքերը կան»,- նշեց վերլուծաբանը:

Նա ընդգծեց, որ համաձայնագրի արդեն դրույթների իրականացման փուլին պետք է  ներգրավվել նաև հանրությանը, որը ևս պետք է տա իր համաձայնությունը:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

168.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով