Արցախում նոյեմբերի 4-ին հակատանկային նռնակի պայթյունի հետևանքով վիրավորված զինծառայող Սերգեյ Ալումյանի առողջական վիճակը գնահատվում է ծանր կայուն՝ դրական դինամիկայով:
Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալի փոխտնօրեն Արտաշես Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ արհեստական շնչառական ապարատը հանել են, զինվորն արդեն ինքնուրույն է շնչում:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Պայթյունի հետևանքով վիրավորում ստացած երկրորդ զինծառայող Գևորգ Հյուսնունցի առողջական վիճակն էլ, ըստ Արտաշես Խաչատրյանի, միջին ծանրության է: