Չելսին ձմռանը կարող է ձեռք բերել Օբամեյանգին

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը կարող է հեռանալ թիմից ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում և կարիերան շարունակել Անգլիայում:

«Mirror»-ի տեղեկություններով, գաբոնցի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Չելսին»:

Լոնդոնցիների գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ցանկանում է փոփոխություն մտցնել հարձակման գծում և Օբամեյանգն այն ֆուտբոլիստներից մեկն է, որոնք պետք է ուժեղացնեն թիմը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բորուսիան» պատրաստ է վաճառել 28-ամյա հարձակվողին 60 մլն եվրոյի դիմաց:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք` գերմանական Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Պյեր-Էմերիկ Օբամեյանգը 12 հանդիպման է մասնակցել, դարձել է 11 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

 

Armsport

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով